
Ուկրաինայում արգելվել է 12 «ռուսամետ կուսակցությունների» գործունեությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում 12 «ռուսամետ կուսակցությունների» գործունեության արգելքի մասին: «Ուկրաինայի անվտանգության ծառայության նախաձեռնությամբ Ուկրաինայում վերջնականապես արգելվել է 12 ռուսամետ կուսակցությունների գործունեությունը»,- տեղեկացրել են գերատեսչությունից: Արգելված կազմակերպությունների ցուցակում է Սոցիալիստական կուսակցությունը, որի գործունեությունն արգելելու մասին որոշումը ընդունվել է նախագահի հրամանագրի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա, իսկ օրերս Վճռաբեկ դատարանը…