Ամերիկայի դեսպան Քելի Դեգնանը պաշտոնական այցով ժամանել է Ախալցխա

Այսօր պաշտոնական այցով Ախալցխա է ժամանել ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Օրվա ընթացքում նա այցելեց Ախալցխայի ամերիկյան անկյուն, որտեղ երիտասարդներին պատմել է գրականության և անգլերենի ուսուցման կարևորության մասին։

Ամերիկայի անկյունը Ախալցխայում գործում է 2008 թվականից։

​​

Ամերիկայի դեսպանն այցելել է նաև սինագոգ։ Սա Եվրոպայի ամենահին գործող սինագոգն է և գտնվում է այն Ախալցխայում։

Պաշտոնական տվյալներով այն կառուցվել է 1863 թվականին։

Երեք օրվա ընթացքում Ամերիկայի դեսպանը կայցելի Ախալցխայի ևս մի քանի վայրեր։