Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը
30 կողմ ձայնով Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել սահմանադրական փոփոխություններին առնչվող իրավակարգավորումները՝ դրանք ընդունելու լիազորություն տալով նաև խորհրդարանին՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով: Արայիկ Լազարյան (Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ) — Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող…
