ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը
		31.10.2022 . Միջազգային

ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը 31.10.2022 . Միջազգային

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան»  քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։ Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով: Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից…

Read More
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ բանաձև են նախաձեռնում

ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ բանաձև են նախաձեռնում

ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է ընդունել «Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի մասին» բանաձևը։ «Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների դեմ աճող հալածանքները, քաղբանտարկյալների թվի աճը տագնապալի են»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել է 13 երկրի 20 պատգամավոր։ Նախաձեռնողը Իտալացի պատգամավոր Մաուրիցիո Բուկկարելլան էր։ Փաստաթղթում նշվում է լրագրող Ավազ Զեյնալիի և իրավապաշտպան Էլչին Սադիգովի ձերբակալության մասին։ Ըստ նախատեսվող…

Read More
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ: Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են…

Read More
Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել

Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի քաղաքները, գրում է Euronews-ը։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Կիևում մի քանի պայթյուն է հնչել, Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում անջատվել են էլեկտրաէներգիան և ջուրը։ Հաղորդվում է նաև Խարկովի վրա հրթիռային հարձակումների մասին, այստեղ դադարեցվել է մետրոյի աշխատանքը, քաղաքում չեն աշխատում տրամվայներն ու տրոլեյբուսները։ Սոցցանցերում տեղեկություններ…

Read More
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Սոչիում արդեն մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի ուշ սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Read More
ՌԴ ԱԳՆ-ն առաջընթացի հույս ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում

ՌԴ ԱԳՆ-ն առաջընթացի հույս ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում

Ռուսաստանն ակնկալում է, որ  Սոչիում եռակողմ գագաթնաժողովի ընթացքում առաջխաղացում կգրանցվի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ պայմանագրի հարցում՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է РБК-ն։ Փոխնախարարը նշել է, որ խնդիրները դեռ շատ են, և դրանք կքննարկվեն հոկտեմբերի 31-ի հանդիպման ժամանակ։ «Մենք հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ հնարավորություն կտա առաջ շարժվել մի շարք խնդիրների,…

Read More
Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի, 177-ը փրկվել են, 2-ը համարվում են անհետ կորած: Ողբերգության միաժամանակ երկու պատճառ է նշվում. նախ՝ կախովի ամրությունները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը, իսկ դեպքի պահին կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ, և ամրությունները պոկվել են հենասյուներից: Մյուս պատճառը, ինչպես երևում է NDTV հեռուստաալիքի տեսանյութում, այն է, որ…

Read More
Կառավարությունը ներդրողներին առաջարկում է աջակցության նոր սխեմա, որը կօգնի երեք տարվա ընթացքում կառուցել 1500 մեգավատ ուժգնությամբ էլեկտրակայաններ

Կառավարությունը ներդրողներին առաջարկում է աջակցության նոր սխեմա, որը կօգնի երեք տարվա ընթացքում կառուցել 1500 մեգավատ ուժգնությամբ էլեկտրակայաններ

Մենք ներդրողներին առաջարկում ենք աջակցության նոր սխեմա, որը ենթադրում է երեք տարվա ընթացքում 1500 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանների կառուցման խթանում, այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, երկիրը մոտ 2,2 մլրդ դոլար կներդնի՝ խթանելով հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ «Գիտեք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը և ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեցին այն դժվարությունները,…

Read More
2023-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված. Տիգրան Խաչատրյան

2023-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված. Տիգրան Խաչատրյան

2023 թվականի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված: Թիվը ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները,…

Read More
Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին

Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին

Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն այս պահին 153 մարդ է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Նրանք նաև խոստովանել են, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ 37 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացածներից 97-ը կանայք են, 95-ը՝ 20 տարեկանից ցածր պատանիներ, ևս 4-ը…

Read More
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար. գործն ուղարկվել է դատարան
		31.10.2022 . Արցախ

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար. գործն ուղարկվել է դատարան 31.10.2022 . Արցախ

2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:   Գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված…

Read More
ՀՀ վարչապետը ժամանել է Սոչի

ՀՀ վարչապետը ժամանել է Սոչի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:   Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:     Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Read More