Բևեռացումն ավելի շատ զգացվում է մայրաքաղաքում, քան այն մունիցիպալիտետներում, որտեղ պահպանված են միասին ապրելու ավանդույթն ու կանոնը,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարման արդյունավետությունն ու մարտահրավերները Վրաստանում» միջազգային համաժողովի բացմանը։
Նախագահի խոսքով, անհրաժեշտ է, որ հասարակությունը կիրառի ապաբեւեռացման բոլոր հնարավոր ու հասանելի միջոցները։
«Քաղաքացիների ավելի շատ ներգրավվածությամբ մենք շատ բանի կհասնենք, ավելի շատ ժողովրդավարության, ապաբևեռացման, քանի որ երբ քաղաքացիները միասին ներգրավված են կոնկրետ գործի մեջ, քաղաքական լարվածությունն ավելի քիչ է, համենայնդեպս դրա հույսը կա։ Բևեռացումն ավելի շատ զգացվում է մայրաքաղաքում և կենտրոնում, քան այն քաղաքապետարաններում, քաղաքներում և գյուղերում, որտեղ պահպանված են միմյանց հետ համատեղ ապրելու պրակտիկան, ավանդույթն ու կանոնը։ Ուստի, որպես երկիր և որպես հասարակություն, անհրաժեշտ է օգտագործել ապաբևեռացման բոլոր հնարավոր և գոյություն ունեցող միջոցները»,- ասել է Զուրաբիշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Սալոմե Զուրաբիշվիլի. Բևեռացումն ավելի շատ զգացվում է մայրաքաղաքում, քան քաղաքապետարաններում, որտեղ պահպանված է միասին ապրելու ավանդույթը, անհրաժեշտ է օգտագործել ապաբևեռացման բոլոր առկա միջոցները
