Հակոբ Արշակյանը Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ: Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի տարբեր…
