ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել
Եվրամիությունը նոր երկրների մուտքի պատճառով ստիպված կլինի հրաժարվել միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից՝ իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է իրական ժամանակում «ռազմավարական որոշումներ» կայացնի։ Նա «անխոհեմ» է համարել հին ձևով աշխատելը, քանի որ այն, ինչի շուրջ չի հաջողվում համաձայնեցնել 27 անդամի, անհնար կլինի…
