Իրանում աճում է բարձրահարկ շենքի փլուզման զոհերի թիվը
Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Աբադան նավահանգստային քաղաքում տասըհարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Եվս 37 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կա 50 մարդ։ Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է նահանգապետ Իհսան Աբասիփուրը, հաղորդում է Mehr գործակալությունը։ Բարձրահարկ բիզնես կենտրոնի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքները…
