Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ Ախալքալաքում

Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան Ավետիսը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ դպրաց դասի ուղեկցությամբ և Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ, հավատացյալների հետ միասին շարժվեց դեպի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որտեղ տեղի ունեցավ տնօրհնեքի կարգ: