Միջազգային հանրությունը պահանջում է Լաչինի միջանցքի բացում

Միջազգային հանրությունը պահանջում է Լաչինի միջանցքի բացում

ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ Միացյալ Նահանգները մտահոգ է, որ Լաչինի միջանցքը արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է. դա հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը. «Շնորհակալ ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն` այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար: Կոչ ենք անում Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ…

Read More
Թուրքիայում հույս են հայտնել, որ Ուկրաինայում հայտարարված հրադադարի ռեժիմի գործողությունը կերկարաձգվի

Թուրքիայում հույս են հայտնել, որ Ուկրաինայում հայտարարված հրադադարի ռեժիմի գործողությունը կերկարաձգվի

Թուրքիան հուսով է, որ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմը կերկարաձգվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով երկխոսության պայմաններ ձևավորելու համար։ «Մեր կարծիքով՝ հրադադարի ռեժիմը պետք է գործի ոչ թե 36 ժամ, այլ ավելի։ Այս…

Read More
Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ուսումնական գործընթացի կազմակերպման փոփոխություններ են եղել

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ուսումնական գործընթացի կազմակերպման փոփոխություններ են եղել

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական…

Read More
Արցախի բնակիչները Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել. ֆրանսիացի պատգամավոր

Արցախի բնակիչները Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել. ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն շնորհավորել է Ֆրանսիայի և այլ երկրների բոլոր հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ: «Այս օրը իմ մտքերը Արցախի բնակիչների հետ են, ովքեր Ադրբեջանի կառավարության կողմից խայտառակ շրջափակման զոհ են դարձել։ Մենք պետք է գործենք որքան հնարավոր է արագ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը:

Read More
Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունը Կիևին. Զելենսկին շնորհավորել է Մըքքարթիին

Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունը Կիևին. Զելենսկին շնորհավորել է Մըքքարթիին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Քևին Մըքքարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունն ու ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ուկրաինային»,- նշել է Զելենսկին: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի աջակցությունը բոլոր ոլորտներում կենսական նշանակություն ունի Կիևի համար:

Read More
Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։…

Read More
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու կապակցությամբ։ «Անհամբեր սպասում եմ Հայաստան-ԱՄՆ ավանդական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։

Read More
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ
		07.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ 07.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Տեղափոխված հիվանդներից մեկը Դաունի համախտանիշով 2 ամսական երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի…

Read More
Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի

Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի

Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում: Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։ Փաթեթը ներառում…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը Քևին Մըքքարթին է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը Քևին Մըքքարթին է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 15-րդ քվեարկության արդյունքում հաջողվել է խոսնակ ընտրել: Այդ պաշտոնը կզբաղեցնի հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին: Նա ստացել է 216 ձայն՝ անհրաժեշտ 218-ից, ինչն այս դեպքում բավական է, քանի որ վեց օրենսդիր թեկնածուներից ոչ մեկի օգտին չի քվեարկել: Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսի օգտին 15-րդ փուլում, ինչպես և նախորդ փուլերում, քվեարկել է 212 կոնգրեսական։ Ներկայացուցիչների…

Read More
Իլիա Երկրորդ. Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ

Իլիա Երկրորդ. Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ

Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ,- ասված է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի սուրբծննդյան ուղերձում: Ինչպես ասվում է նամակում, «Մարդը հատուկ էակ է, ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ, խորհրդավոր կերպով ընդգրկելով թե՛ մակրո և թե՛ միկրոաշխարհները և նշանակվել որպես…

Read More
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից: Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի…

Read More
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է, ինչը հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը: «Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին՝…

Read More