Արմեն Գրիգորյանը Էմանուել Մակրոնի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Էմանուել Մակրոնի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը: Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարության կապակցությամբ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի: Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի…

Read More
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ վերադարձող երեխաների նկատմամբ Ադրբեջանի անթույլատրելի վարքագիծը

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ վերադարձող երեխաների նկատմամբ Ադրբեջանի անթույլատրելի վարքագիծը

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների…

Read More
Արցախում 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախի կառավարությունը հրապարակել է հունվարի 18-ի տեղեկագիրը: Ըստ օրվա վիճակագրական թարմացումների` 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 150 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 445 քաղաքացի…

Read More
Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ է բարդացել. Չավուշօղլու

Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ է բարդացել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի բարդացել է։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցում մենք սկզբում լուրջ առաջընթացի ենք հասել։ Կողմերը մոտ էին գոնե կրակի դադարեցմանը։ Իրենք էլ էին այդ մասին հայտարարում, բայց հիմա պատերազմը ձգձգվել է, պայմանները փոխվել են, և ամեն ինչ բարդացել է։ Ցավոք, բանակցությունների…

Read More
Եվրախորհրդարանը հաստատել է արտաքին և անվտանգության միասնական քաղաքականության զեկույցը. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների ապագան ԵՄ կազմում է

Եվրախորհրդարանը հաստատել է արտաքին և անվտանգության միասնական քաղաքականության զեկույցը. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների ապագան ԵՄ կազմում է

Եվրախորհրդարանը հաստատել է արտաքին և անվտանգության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը։ 37 էջանոց փաստաթղթում մի քանի անգամ հիշատակվում է Վրաստանը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Վրաստանն առաջին երկիրն էր, որը 2008 թվականի օգոստոսին ենթարկվեց ռուսական լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի։ Փաստաթղթում նշվում է, որ այն կոչ է անում Եվրամիությանը շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտավորությունները ԵՄ միջնորդությամբ ստորագրված…

Read More
Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։ Ախալքալաքում վրաց ուղղափառ եկեղեցում տոնի առթիվ առավոտյան պատարագ տեղի ունեցավ։ Այնուհետեւ հավատացյալները եւ հոգեւոր դասը այցելեցին Խոսպիո գյուղի Սուրբ Գիորգի եկեղեցի եւ մասնակցեցին մկրտության արարողությանը, այնուհետեւ ձեռամբ Ջավախքի թեմի ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլու ջրօրհնեքի կարգ տեղի ոունեցավ՝ սուրբ մյուռոնով օծվեց գետի ջուրը, ինչից հետո հավատացյալները մտան…

Read More
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը
		19.01.2023 . Արցախ

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը 19.01.2023 . Արցախ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: «Մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց վատթարացող հումանիտար իրավիճակով։ Համապատասխան կողմերին կոչ եմ անում օպերատիվ կերպով վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում իրենց…

Read More
Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը։ Նրա խոսքով՝ փաստաթղթի ստորագրման ձգձգումը կապված է տեխնիկական հարցերի հետ։ Մասնավորապես, նախկինում նման փաստաթղթի ստորագրման իրավունք ուներ ԵՄ քարտուղարությունը, սակայն այժմ անհրաժեշտ է, որ համաձայնագիրը հավանության արժանացնի միության 27…

Read More
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն

ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Եվրամիությունը ԵԱՀԿ-ում մտահոգություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ:

Read More
Բլինքենը և Չավուշօղլուն պայմանավորվել են մեծացնել Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանն ուղղված համագործակցությունը

Բլինքենը և Չավուշօղլուն պայմանավորվել են մեծացնել Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանն ուղղված համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովի շրջանակում Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ Բլինքենի հետ մտքեր են փոխանակել նաև Կովկասի, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների մասին։ Բլինքենի և Չավուշօղլուի համատեղ հայտարարության նշվել է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համակարգումն ու…

Read More
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:

Read More
Արցախի ԱԺ պատգամավորների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հղում զոհվածների հարազատներին. Թովմասյան

Արցախի ԱԺ պատգամավորների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հղում զոհվածների հարազատներին. Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր…

Read More
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
		19.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ 19.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…

Read More
Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։   «Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։   Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի…

Read More
Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն

Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական «RWE AG» էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ, որտեղ քննարկվել են Վրաստանի էներգետիկ հատվածը, ինչպես նաև ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։ «Համաշխարհային տնտեսական…

Read More
Երեխաների նկատմամբ ադրբեջանական սադրանքը նախկինում չպատժված նմանատիպ արարքի հետևանք է

Երեխաների նկատմամբ ադրբեջանական սադրանքը նախկինում չպատժված նմանատիպ արարքի հետևանք է

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները սադրանքի են դիմել Արցախ վերադարձող երեխաների ճանապարհին: Մոտեցել են նրանց տեղափոփող ավտոմեքենային, ներխուժել, փորձել նկարահանումներ անել, երեխաներից մեկը ուշաթափվել է: Միջամտել են խաղաղապահները, ինչից հետո մեքենան կարողացել է անարգել շարժվել: Ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների սադրանքին արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ասել, որ սա նախկին նման գործողությունների անպատժելիության հետևանքն է: Մանրամասները` Աննա Զախարյանի…

Read More
Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Վլադիմիր Պուտինը չի կասկածում Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակին: Կրեմլի ղեկավարն ապավինում է իր երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությանը, մինչդեռ Ուկրաինայից ստացվող տեղեկություններն առայժմ Մոսկվայի լուրջ հաջողությունների մասին չեն խոսում, Դնեպրում հրթիռից բնակելի տան փլուզման լուրից հետո էլ ստացվել է ողբերգական մեկ այլ պատահարի մասին տեղեկություն. Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարը, նրա առաջին…

Read More
Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետության պետական հաստատությունները  հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում:   Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում…

Read More