Կտրոններով ապրանքի վաճառքի առաջին օրն Արցախում

Կտրոններով ապրանքի վաճառքի առաջին օրն Արցախում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու տեղափոխել է Երևան, մեկ քաղաքացու՝ հակառակ ուղղությամբ՝ ընտանիքների հետ վերամիավորվելու համար: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով, սակայն, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ: Էթերի Մուսայելյան (ԿԽՄԿ Արցախի առաքելության մամուլի խոսնակ) — Մենք պատրաստակամ ենք մնում` գնահատելու և աջակցելու նման վիճակում գտնվող այլ ընտանիքների ևս: ԱՐՑԱԽՈՒՄ ԿՏՐՈՆՈՎ…

Read More
Բախմուտի ուղղությամբ ընթացող մարտերում Ուկրաինան և Ռուսաստանը մեծ կորուստներ են կրում. «Շպիգել»

Բախմուտի ուղղությամբ ընթացող մարտերում Ուկրաինան և Ռուսաստանը մեծ կորուստներ են կրում. «Շպիգել»

Ուկրաինան Բախմուտի ուղղությամբ ամեն օր եռանիշ թվով զինվորական է կորցնում,- հայտնել է գերմանական «Շպիգելը»՝ հղում անելով Հետախուզության դաշնային ծառայությանը: Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը նույնպես կրում է հսկայական կորուստներ միևնույն ուղղությամբ ընթացող մարտերում: Միաժամանակ Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսն էլ հերքել է տեղեկությունը, թե Բեռլինը դեմ է Կիևին «Լեոպարդ» տանկեր տրամադրելուն: Նա ասել է, որ այդ…

Read More
Ալեք Բոլդուինին մեղադրանք է ներկայացվել
		20.01.2023 . Միջազգային

Ալեք Բոլդուինին մեղադրանք է ներկայացվել 20.01.2023 . Միջազգային

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին կներկայացվի ոչ կանխամտածված սպանության մեղադրանք: 2021 թվականի հոկտեմբերին Նյու Մեխիկոյում նա կրակել և սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին «Ժանգի» նկարահանումների ժամանակ։ Ֆիլմի դերասան և պրոդյուսեր Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է պարունակեր միայն դատարկ փամփուշտներ, մինչդեռ դրանք մարտական են եղել: Մի քանի ամիս շարունակ նրա պատասխանատվության մասին ամենատարբեր շահարկումներ էին…

Read More
ԱՄՆ-ը որոշել է ռուսական առգրավված ակտիվների մի մասը փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ը որոշել է ռուսական առգրավված ակտիվների մի մասը փոխանցել Ուկրաինային

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցերով ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ադամսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են սկսել ռուսական առգրավված ակտիվների մի մասի փոխանցումն Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել Արևմուտքում սառեցված Ռուսաստանի փողերն օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար։ Նա ընդգծել էր, որ Մոսկվան…

Read More
Ստեփանակերտում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ
		20.01.2023 . Արցախ

Ստեփանակերտում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 20.01.2023 . Արցախ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։   «Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Read More
Ռուսաստանը նավթի մատակարարումների սողանցք է գտել՝ պատժամիջոցները շրջանցելու համար. Bloomberg

Ռուսաստանը նավթի մատակարարումների սողանցք է գտել՝ պատժամիջոցները շրջանցելու համար. Bloomberg

Ռուսական նավթը Սինգապուրում խառնվում է այլ աղբյուրների հումքի հետ, այնուհետև վերարտահանվում է աշխարհով մեկ: Այսպիսով, Ռուսաստանը նավթի մատակարարումների համար սողանցք է գտել՝ շրջանցելու պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Սինգապուրում շահավետ է ռուսական էժան հումքը խառնել այլ աղբյուրներից ստացված մատակարարումներին, բացի այդ, դա օգնում է թաքցնել ապրանքի ծագումը, նշում է թերթը։ Սինգապուրը չի արգելել ռուսական նավթի կամ…

Read More
Վրաստանի նախագահը դեմ է հանրապետության հետ Ռուսաստանի օդային սահմանի հնարավոր բացմանը

Վրաստանի նախագահը դեմ է հանրապետության հետ Ռուսաստանի օդային սահմանի հնարավոր բացմանը

Վրաստանի հետ Ռուսաստանի օդային սահմանի հնարավոր բացման մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը տարբեր արձագանքներ է առաջացրել Վրաստանում: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնմանը։ Ավելին, նա կառավարությանը կոչ է արել խստացնել երկրում ռուսների ներկայության պայմանները: Սակայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության հնարավոր…

Read More
Հրդեհ Ստեփանակերտի շենքերից մեկում. տուժել է մեկ քաղաքի

Հրդեհ Ստեփանակերտի շենքերից մեկում. տուժել է մեկ քաղաքի

Հունվարի 20-ին՝ ժամը 13:33-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն:   Հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հրդեհը ձեռքի ուժերով մարվել է, լիկվիդացվել՝ ժամը 13:54-ին: Մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան…

Read More
Գերմանիայի Ռամշտայն բազայում սկսվել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը

Գերմանիայի Ռամշտայն բազայում սկսվել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը

Գերմանական Ռամշտայն ավիաբազայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը։ Այն նվիրված է Ուկրաինային ռազմական աջակցության ուժեղացմանը, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մատակարարմանը: Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։ Միջոցառումից առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում այժմ «բեկումնային պահ» է…

Read More
ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ
		20.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ 20.01.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ: Լաչինի ադրբեջանական արգելափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ դեռ շարունակում են բաժանված մնալ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը «Լուրերին» հայտնել է, որ կոմիտեն գնահատում է նման քաղաքացիների վիճակը, միջոցներ ձեռնարկում՝ հարազատների հետ նրանց վերամիավորումն ապահովելու համար:

Read More
Ուկրաինայի դեսպանատունը  ցավակցել է հայ զինվորների մահվան համար

Ուկրաինայի դեսպանատունը ցավակցել է հայ զինվորների մահվան համար

«Ուկրաինայի դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգության համար, որը խլեց 15 հայ զինծառայողի կյանքը։ Մենք կիսում ենք այս անդառնալի կորստյան ցավը։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրված է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Read More
Միացյալ Նահանգները քննադատել է Գերմանիային՝ Կիևին Leopard տանկեր չտրամադրելու համար

Միացյալ Նահանգները քննադատել է Գերմանիային՝ Կիևին Leopard տանկեր չտրամադրելու համար

Ամերիկացի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել է Գերմանիայի ցանկությունը՝ Կիևին չտրամադրել Leopard տանկեր: Նա հորդորել է ԱՄՆ վարչակազմին անհապաղ ամերիկյան Abrams տանկեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դա կստիպի Գերմանիային կանաչ լույս վառել գերմանական տանկերի տեղափոխման համար։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չի կարողացել Գերմանիայի պաշտպանության…

Read More
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են՝ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։   «Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների…

Read More
Իրավիճակը Սագարեջոյում, ինչ են վերհիշում ականատեսները [լուսանկար] |

Իրավիճակը Սագարեջոյում, ինչ են վերհիշում ականատեսները [լուսանկար] |

Սագարեջոյում զինված հարձակման վայրում հավաքվել են վիրավորների և մահացածների հարազատները։ Միաժամանակ հարցաքննություններ են կատարվում ոստիկանության բաժնում։ Հարցվածների թվում կլինի 49-ամյա տղամարդու որդին, ով կարողացել է տանից դուրս գալ կրակոցների ժամանակ։ Բացի այդ, շրջակա տարածքի բնակիչները լրագրողներին մեկնաբանել են, որ հարձակվողը անհասցե կրակել է իր տան պատշգամբներից։ Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել նաեւ դեպքի վայր…

Read More
Կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը

Կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների…

Read More
Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում զոհվածների ընտանիքներին

Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում զոհվածների ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Սագարեջոյում հրաձգության զոհերի ընտանիքներին։ «Խորը ափսոսանք եմ հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց մի ոստիկանի և չորս քաղաքացու կյանքեր։ Իմ անկեղծ ցավակցությունն ու ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ոստիկանի հերոսի ծառայակիցներին և ողջ ՆԳՆ-ին։ Հարձակման հետևանքով տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է…

Read More
Ջեռուցման խնդիրներով պայմանավորված դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը

Ջեռուցման խնդիրներով պայմանավորված դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։  Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20000 երեխա զրկվում է…

Read More
Ղարիբաշվիլին ցանկանում է, որ Կովկասը վերածվի խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի

Ղարիբաշվիլին ցանկանում է, որ Կովկասը վերածվի խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկումների ժամանակ, բարձր գնահատելով վրաց-ադրբեջանական հարաբերությունները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նա նշել է, որ Վրաստանն այդ հարցում չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է: «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում, որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք…

Read More
ԵՄ-ն պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Շառլ Միշել

ԵՄ-ն պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այդ թեմայի շուրջ բանավեճն ավելի բարդ է դառնում։ «Պատժամիջոցների մասին յուրաքանչյուր քննարկում շատ ավելի բարդ է, քան նախորդը»,- լրագրողներին ասել է Միշելը Կիև կատարած այցի ժամանակ։ Նրա համոզմամբ՝ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն, «ավելի շատ…

Read More
Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։   Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։   Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր…

Read More
Վախտանգ Գոմելաուրի. Սագարեջոյում հատուկ գործողությունն ավարտվել է և տարածքն անվտանգ է

Վախտանգ Գոմելաուրի. Սագարեջոյում հատուկ գործողությունն ավարտվել է և տարածքն անվտանգ է

Սագարեջոյում հատուկ գործողությունն ավարտվել է: Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։ Նրա խոսքով, սակրավորները ևս արդեն ավարտել են իրենց աշխատանքները դեպքի վայրում, եւ տարածքն անվտանգ է։ Նախարարի խոսքով, միջադեպի հետեւանքով հինգ մարդ է մահացել, իսկ վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ «Սա շատ լուրջ դեպք է։ Ցավակցում եմ ընտանիքներին։ Հինգ մարդ…

Read More
Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից
		20.01.2023 . Արցախ

Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից 20.01.2023 . Արցախ

Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի…

Read More