Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում,…

Read More
Մոլդովան կարող է հրաժարվել չեզոք կարգավիճակից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Սանդու

Մոլդովան կարող է հրաժարվել չեզոք կարգավիճակից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հնարավոր է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի չեզոք կարգավիճակից հրաժարվելու հնարավորությունը: «Այժմ լուրջ քննարկում է ընթանում ինքներս մեզ պաշտպանելու մեր ունակության մասին. կարո՞ղ ենք արդյոք դա անել միայնակ, թե՞ պետք է ավելի մեծ դաշինքի մաս դառնանք»,- Սանդուի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ եթե Մոլդովայի քաղաքացիները ճանաչեն չեզոք կարգավիճակից հրաժարվելու…

Read More
Անընդունելի եմ համարում անձանց, հատկապես՝ երեխաների բաց դեմքով լուսանկարները համացանցում տարածելը. Արցախի ՄԻՊ

Անընդունելի եմ համարում անձանց, հատկապես՝ երեխաների բաց դեմքով լուսանկարները համացանցում տարածելը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է. «Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը, այդ թվում՝ հղի կանանց և երեխաներին։ Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում…

Read More
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այս մասին հայտնել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: Նախագիծը ներկայացրել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Դոն Սեդերը խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի հանդիպման օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևով խորհրդարանը հայցում է կառավարությանը և Եվրամիության երկրներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի…

Read More
Արցախի շրջափակման հետևանքով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը
		21.01.2023 . Արցախ

Արցախի շրջափակման հետևանքով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը 21.01.2023 . Արցախ

Արցախի շրջափակման 41-րդ օրը հանրապետության կառավարության տեղեկագիրը հրապարակել է օրվա թարմացված վիճակագրությունը: 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 470…

Read More
Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերն անմիջական մասնակցություն չեն ունեցել. պաշտպանության նախարար

Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերն անմիջական մասնակցություն չեն ունեցել. պաշտպանության նախարար

Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն հունվարի 8-ին մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերի անմիջական մասնակցության նշաններ չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի և ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ հանդիպումից հետո։ «Իմ կարծիքով՝ զինված ուժերի ուղղակի մասնակցություն չի եղել։ Եթե զինվորականներից մեկն…

Read More
Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. Բայդեն

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. Բայդեն

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ը աջակցո՞ւմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից տանկեր տրամադրելու գաղափարին: Ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է…

Read More
ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
		21.01.2023 . Արցախ

ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ 21.01.2023 . Արցախ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ այցելել է Հարավային Կովկաս՝ Հայաստան և Ադրբեջան: Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի պարբերական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր՝ հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից: «Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար…

Read More
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նորանշանակ արտգործնախարար Ցին Գանի հետ՝ հայտնում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ իրադարձությունները: Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրների միջև բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերը է՛լ ավելի կխորացնեն Իրան-Չինաստան համապարփակ…

Read More
Մինչ օրս ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 42 հիվանդ

Մինչ օրս ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 42 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված…

Read More
ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարումը

ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարումը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ կառույցում փոխնախարարների խորհրդակցության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն Արցախի համար բերում է ծանր հումանիտար հետևանքների։ «Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- նշված է ՀՀ…

Read More