
Լուծարվել է Մոսկվայի իրավապաշտպան հելսինկյան խումբը
Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել լուծարել Մոսկվայի հելսինկյան խումբը՝ Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը, որը գործում է 1970-ականներից։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջել էր կազմակերպությունը լուծարել անցյալ տարվա դեկտեմբերին՝ պատճառաբանելով, որ որպես տարածքային կազմակերպություն գրանցված խմբի ներկայացուցիչները մասնակցել են այլ մարզերի միջոցառումներին։ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մեծ մեղք է գործում՝…