
Քննարկվել են շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները
Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում։ «Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի…