
Ադրբեջանի ԶՈՒ-ն փետրվարի 21-ին խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ…