Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղաշխատանք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղաշխատանք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։ Մարտի 1-ին ժամը…

Read More
Արդյունավետ կառավարումը՝ հիմնական պայման. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արդյունավետ կառավարումը՝ հիմնական պայման. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է, և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություններ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է: «Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու…

Read More
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, թե ինչ են ակնկալում Բեռնից

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, թե ինչ են ակնկալում Բեռնից

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բրյուսել ժամանած շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, որ Բեռնից սպասում են միայն Ուկրաինա զենքի վերաարտահանման թույլտվություն, ասված է Շվեյցարիայի Սենատի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռնը թույլ կտա զենքի վերաարտահանումը Կիև, եթե Շվեյցարիայի խորհրդարանը փոփոխություն կատարի օրենքում։ Շվեյցարիան, հղում…

Read More
Մեծ Բրիտանիան «խիստ մտահոգություն է հայտնում» «օտարերկրյա գործակալների» օրինագծի վերաբերյալ

Մեծ Բրիտանիան «խիստ մտահոգություն է հայտնում» «օտարերկրյա գործակալների» օրինագծի վերաբերյալ

Մեծ Բրիտանիան «լուրջ մտահոգություն է հայտնում» օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի վերաբերյալ և կոչ է անում վրացական իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և Վրաստանի միջազգային գործընկերների տեսակետները։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։ Այսօր նա ներկա է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության մասին բանաձեւի իրականացման 4-րդ ազգային…

Read More
Անվճար սովորելու Հնարավորություն Ջավախքի առաջադեմ ուսանողների համար

Անվճար սովորելու Հնարավորություն Ջավախքի առաջադեմ ուսանողների համար

Հաջորդ կիսամյակից սկսած Հայաստանի ԲՈւՀ-երում բարձր առաջադիմությամբ սովորող այն ուսանողները, ովքեր ընդունվել են սփյուռքահայերի համար նախատեսված ընդունելության կարգով, ձեռք կբերեն անվճար սովորելու իրավունք։ «Այս ռոտացիան լրջագույն ձեռքբերում է սփյուռքահայերի և հատկապես ջավախահայ երեխաների համար»,- իրողությունն այսպես է գնահատում  ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Մանրամասները՝  ստորեւ տեղադրված տեսանյութում։ 

Read More
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանությամբ է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ: «Մարտի 1-ին Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։   Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև…

Read More
Բլինքենը չի նախատեսում G20-ի գագաթնաժողովում հանդիպել Լավրովի և Չինաստանի արտգործնախարարի հետ

Բլինքենը չի նախատեսում G20-ի գագաթնաժողովում հանդիպել Լավրովի և Չինաստանի արտգործնախարարի հետ

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ցին Գանի հետ՝ Հնդկաստանում G20 ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: Միաժամանակ, Bloomberg-ը նշում է, որ պետքարտուղարը չի բացառել գագաթնաժողովում ռուս և չինացի մյուս դիվանագետների հետ հանդիպումները։ G20-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-2-ը Նյու Դելիում։ Բլինքենն ու Լավրովը…

Read More
Բաքվի հետ ուղիղ շփումներին Արցախը կողմնակից է. կայացել է հերթական հանդիպումը

Բաքվի հետ ուղիղ շփումներին Արցախը կողմնակից է. կայացել է հերթական հանդիպումը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է, որ Բաքվի հետ…

Read More
Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը դժգոհ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննադատությունից

Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը դժգոհ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննադատությունից

Netgazeti.ge-«Կներեք, բայց սրբերի գործերը քննարկվում և գնահատվում են տարբեր տեսանկյուններից։ Եթե ​​նույնիսկ դա ընդունելի է ժողովրդավարական սկզբունքների համար, ապա ո՞րն է այն սկզբունքը, որն անընդունելի է դարձնում նույնիսկ այս հարցի քննարկումը»,- հարցրեց Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին՝ խոսելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի մասին։ Նրա խոսքով, ժողովրդավարական հասարակությունում ցանկացած հարց, որը կարելի է…

Read More
Տոյվո Կլաարը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
		01.03.2023 . Միջազգային

Տոյվո Կլաարը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին 01.03.2023 . Միջազգային

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Իվանյան համայնքում Բաքվի և Արցախի ներկայացուցիչների հանդիպմանը: «Այսօր Խոջալուից հուսադրող նորություններ են ստացվել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում:…

Read More
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողան

Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողան

Նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Իշխանությունը դրանք չտեղափոխեց նույնիսկ փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 45 հազար մարդ։ Նույն օրը տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ, գրում է Reuters-ը։ «Մայիսի 14-ին, Աստծո կամոք, այս ժողովուրդը կանի այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը խորհրդարանում…

Read More
Կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է, որ Բաքվի հետ…

Read More
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ |

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ |

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ։  էպիկենտորնը գրանցել է Դմանիսիի շրջանում։  Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով այնտեղ՝ ժամը 14:52-ին երկրի մակերևույթից 13 կմ հեռավորության վրա գրանցվել են 4,2 մագնիտուդով երկրաշարժեր։ Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում։

Read More
Մեկ օրում անօդաչու սարքերով հարձակումներ են կատարվել Ռուսաստանի հինգ շրջանում

Մեկ օրում անօդաչու սարքերով հարձակումներ են կատարվել Ռուսաստանի հինգ շրջանում

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են կատարել Ռուսաստանի հինգ շրջանում՝ Ադիգեայում, Բելգորոդում և Բրյանսկի մարզում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Տուապսեում և Մոսկվայի մարզում, գրում է BBC-ն: Երկուշաբթի երեկոյան Բելգորոդում երեք անօդաչու թռչող սարք է ընկել կամ խոցվել, ևս մեկը՝ Բրյանսկի շրջանում։ Գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Տուապսեի նավթի…

Read More
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին
		01.03.2023 . Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին 01.03.2023 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 530 հազար լարի.

Ախալցխայի քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 530 հազար լարի.

Ախալցխայի մունիցիպալիտետում գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում ավարտվել են հանդիպումները բնակչության հետ՝ նախատեսվում է հատկացնել 1,530,000 լարի՝ քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար։ Գումարի մի մասը՝ 612 հազ., հատկացվելու է գյուղի աջակցության ծրագրից, իսկ մնացածը կավելացվի քաղաքապետարանի տեղական բյուջեից։ Սակրեբուլոյի նիստում հաստատված փաստաթղթի համաձայն՝ գյուղացիների համար առաջնահերթությունը մնում է ճանապարհի վերականգնումը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումը,…

Read More
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Հունաստանում գնացքների բախման զոհերի հարազատներին

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Հունաստանում գնացքների բախման զոհերի հարազատներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվածների հարազատներին: «Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Տեմպեի մերձակայքում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհվածների մեր հույն եղբայրներին, քույրերին, ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը:

Read More
7 բուժառու գտնվում է Արցախի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

7 բուժառու գտնվում է Արցախի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 80-րդ օրվա վիճակագրական տվյալները. 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ…

Read More
Սկսվում է առաջին դասարանցիների գրանցումը |

Սկսվում է առաջին դասարանցիների գրանցումը |

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման պայմանները։ I փուլ – Գրանցման առաջին փուլում՝ 2023 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն ցանկալի հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում…

Read More
Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան: Նա լկտիություն…

Read More
Հունաստանում գնացքների բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հունաստանում գնացքների բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Տեմպե բնակավայրի տարածքում: Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ: Բախման հետևանքով ուղևորատար…

Read More