Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները շարունակում են հետևել Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքին, ինչպես նաև հանդիպել ժամանակավոր մեկուսացման վայրերում և ոստիկանական բաժանմունքներում ձերբակալված քաղաքացիների հետ,- ասված է Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հայտարարության մեջ:
«Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն իրենց մանդատի շրջանակներում կշարունակեն այցելել կալանավորված անձանց և ծանոթանալ նրանց ֆիզիկական վիճակին։
Վրաստանի ժողովրդական պաշտպանը առաջիկա օրերին հանրությանը կտեղեկացնի մարտի 7-8-ի բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։