
ԱՄՆ-ը ողջունել է Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելուն ուղղված Իրանի և Սաուդյան Արաբիայի ջանքերը
ԱՄՆ-ը արձագանքել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանը: Սպիտակ տնից ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը «թուլացնելու» կողմերի ջանքերը: Նախագահ Ջո Բայդենի գրասենյակի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Ռիադ-Թեհրան հարաբերությունների ջերմացումը չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ։ Յոթ տարվա ընդմիջումից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, նախօրեին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։…