Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիքովանիի հետ։
Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին քույր քաղաքներ Վանաձորի և Բաթումի միջև փոխգործակցության ակտիվացմանը միտված ձեռնարկվելիք հնարավոր քայլերի շուրջ։