Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Այսօր` մարտի 21-ին, Ախալքալաքի պատանեկան և «Զորի Զորյան» միությունների կողմից կազմակերպվել էր քայլերթ «Արցախը չի լինելու Ադրբեջանին» խորագրով։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից, մասնակիցներն իրենց հետ տանում էին հայերեն և վրացերեն լեզուներով տարբեր վերտառությամբ պաստառներ՝ «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Բացել Արցախի կյանքի ճանապարհը» և այլն։ Քայլերթի մասնակիցները նախ կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ,որտեղ «Զորի…

Read More
Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Ուկրաինայի հարցով չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ավարտին։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առայժմ նման պատրաստակամություն այն կողմից չի նկատվում: Պուտինը նշել է, որ Չինաստանի առաջ քաշած խաղաղ ծրագրի դրույթներից…

Read More
Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում

Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում

Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցը և հաստատությունում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում։ Փաստաթղթում նկարագրվում է վերջին տարիներին պանսիոնատի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ երեխաների իրավունքների խախտումներ, նվաստացուցիչ, անմարդկային և անհավասար վերաբերմունք և այլն։ Զեկույցում ասվում է, որ նույնիսկ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ապրելը երեխաների իրավունքների խախտում է, քանի որ միջավայրը չի…

Read More
Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային ժողովում՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքներին

Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային ժողովում՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքներին

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արտահայտած մի քանի <<դարակազմիկ>> մտքերին։ Նա ասում է՝ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել իր 29 հզ․կմ քառ․ տարածքում, ուրեմն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ սահմանազատումը պետք է իրականացվի իր պայմաններով, այլապես մեզ սպառնում է պատերազմով, որի մասին…

Read More
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։     Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերը և վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։…

Read More
Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենն էլ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի…

Read More
ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբրգը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանին Չինաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին լուրերին: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան:   «Սի Ծինփինի այցը Մոսկվա և բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ վկայում են վերջին տարիներին երկու երկրի շարունակական մերձեցման մասին»,- հավելել է նա։ ՆԱՏՕ-ի…

Read More
Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ…

Read More
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
		21.03.2023 . Միջազգային

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու 21.03.2023 . Միջազգային

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ։ Երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Ընտրություններին ընդառաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մայիսի 13-ը: Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մարտի 23-ին, մարտի 31-ին կհրապարակվի թեկնածուների վերջնական ցանկը։ Էրդողանի գլխավոր մրցակիցն այժմ համարվում է ընդդիմադիր…

Read More
Կիևը սպասում է Չինաստանի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի հաստատմանը. Վերեշչուկ

Կիևը սպասում է Չինաստանի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի հաստատմանը. Վերեշչուկ

Կիևը սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հաստատմանը՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը: «Դա կարևոր քայլ կլիներ, նրանք իրար ասելու շատ բան ունեն»,- նշել է պաշտոնյան: Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ The…

Read More
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
		21.03.2023 . Միջազգային

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ 21.03.2023 . Միջազգային

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների ղեկավարած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը և միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը  Բունդեսթագում…

Read More
Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է արդեն 100 օր

Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է արդեն 100 օր

Արդեն 100 օր Արցախի Հանրապետությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ է: 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:  120 հազար խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ 30 հազար երեխա, զրկվել է սննդամթերքի և կենսական նշանակության այլ ապրանքների բավարար մատակարարումից:  Մանրամասները՝ Արցախի տեղեկատվական շտաբի հոլովակում:   

Read More
Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են աջակցել միմյանց միջազգային կազմակերպություններում

Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են աջակցել միմյանց միջազգային կազմակերպություններում

Բրյուսելում հանդիպել են Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն: Թուրք դիվանագետը հույս է հայտնել, որ Հունաստանի հետ համագործակցությունը կշարունակվի միջազգային հարթակներում՝ հայտնում են լրատվամիջոցները։ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ երկրաշարժերից հետո ցուցաբերած համերաշխության համար: Նա նշել է, որ երկու երկրների միջև ստեղծված դրական մթնոլորտն իր արտացոլումն է գտնում նաև…

Read More
Աբդոլլահիանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամիի ստեղծագործությունից մեջբերմամբ

Աբդոլլահիանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամիի ստեղծագործությունից մեջբերմամբ

Նովրուզը հույսի լուր է և հաղթանակի պահ։ Նման գրառմամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ: Նա մեջբերել է պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ստեղծագործությունից հատված. «Եկեք ընտրություն կատարենք և քրտնաջան աշխատենք, մինչև գարունը ծաղկի ծառի վրա»:

Read More
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյանի հայտարարությունը
		21.03.2023 . Արցախ

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյանի հայտարարությունը 21.03.2023 . Արցախ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:   «Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է…

Read More
Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ

Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ

Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն տևել է շուրջ 4,5 ժամ։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նշել են, որ Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները և գործակցել՝ նպաստելու աշխարհում բազմաբևեռության…

Read More
Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում

Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում

Գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: Իշխանությունը և ընդդիմությունը հայտարարության տեքստի հետ կապված կոալիցիա չունեին: Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները հիշեցրին, որ Լաչինի միջանքի փակումից…

Read More
Կառավարության որոշմամբ ստացիոնար բուժհաստատության թույլտվությունն այլևս չի տրվելու բնակելի շենքերում գտնվող հաստատություններին

Կառավարության որոշմամբ ստացիոնար բուժհաստատության թույլտվությունն այլևս չի տրվելու բնակելի շենքերում գտնվող հաստատություններին

Բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է ստացիոնար հաստատությունների թույլտվության թարմացված պայմանները։ Այդ հարցը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության այսօրվա նիստում քննարկել են նախարարների կաբինետի անդամները։ Թույլտվության նոր պայմանների համաձայն՝ բնակելի շենքերում գտնվող հաստատությունների համար ստացիոնար բուժհաստատությունների թույլտվություններ այլեւս չեն տրվի։ «Նիստում քննարկվելիք հարցերի թվում էր Վրաստանի կառավարության «Բժշկական գործունեության և ստացիոնար…

Read More