Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում
		25.03.2023 . Արցախ

Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում 25.03.2023 . Արցախ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ: «Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ…

Read More
Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ասված է ԵՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Որպես 2023 թվականի փետրվարի 16-17-ը Մյունխենում երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպումների շարունակություն՝ նախագահ Միշելը նրանց հետ անդրադարձել է Բրյուսելյան գործընթացի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած…

Read More
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել

Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել

Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներն այսպես կոչված «կաթվածի շաբաթ» են հայտարարել՝ գրում է The Jerusalem Post-ը։ Դա ենթադրում է, որ ամբողջ երկրում բողոքի ցույցերը կշարունակվեն 1 շաբաթ: Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ ակցիաներ կանցկացվեն բոլոր այն վայրերում, ուր կայցելեն կառավարության անդամներն ու պատգամավորները։ Ցուցարաները պնդում են՝ դատական փոփոխություններ կատարելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է…

Read More
Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Իշխանությունները մի շարք բնակավայրերից ավելի քան 1 500 մարդու են տարհանել։ Կաստելիոն գավառում մեկ օրում ավելի քան երեք հազար հեկտար անտառային տարածք է վառվել: Իրավիճակը բարդանում է բարձր ջերմաստիճանի և ցածր խոնավության պատճառով։ Իսպանիայի օդերևութաբանական ծառայության տվյալով՝ չոր եղանակը նպաստել է, որ այս տարի անտառային հրդեհները սովորականից շուտ…

Read More
Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ

Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունից հայտնում են՝ սույն թվականի մարտ ամսին վարույթ է ընդունվել՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործեր, որոնց նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, շահեկան…

Read More
Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում

Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հրավերով մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ էր մեկնել Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը: Ստորև ներկայացնենք Սանկտ Պետերբուրգում կայացած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյանի ելույթը «Կանանց դերը առողջապահության նորարարական զարգացման մեջ. լուծումներ նոր մարտահրավերների համար» խորագրով ֆորումի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել երկրի արևելյան ուղղությամբ, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են: Նրա խոսքով՝ պատճառը զենքի պակասն է: «Կիևը սպասում է գործընկերների ռազմական մատակարարումներին»,- հավելել է նախագահը։ Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը՝ Զելենսկին կարծիք է հայտնել, որ…

Read More
Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի. Նիկոլ Փաշինյան

Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն: Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված…

Read More
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ արարքների մեջ Հայաստանին մեղադրելու փորձերը. ՄԱԿ-ում հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ արարքների մեջ Հայաստանին մեղադրելու փորձերը. ՄԱԿ-ում հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը

Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։ Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են…

Read More