Մեծ Բրիտանիան «լուրջ մտահոգություն է հայտնում» օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի վերաբերյալ և կոչ է անում վրացական իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և Վրաստանի միջազգային գործընկերների տեսակետները։
Այս մասին հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։ Այսօր նա ներկա է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության մասին բանաձեւի իրականացման 4-րդ ազգային գործողությունների ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
«Ես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան աջակցում է UNWOMEN-ին, որը ներգրավված է եղել այս ծրագրի մշակման մեջ՝ Վրաստանի կառավարության և տեղական քաղաքացիական հասարակության կին ներկայացուցիչների հետ միասին:Ես հասկացրել եմ, որ եթե քննարկված Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը ուժի մեջ մտնի այսօր, այն ուղղակի ազդեցություն կունենա քաղաքացիական հասարակության և կին ակտիվիստների վրա, որոնց աջակցում է Մեծ Բրիտանիան Վրաստանի կառավարության հաշտեցման օրակարգում: Նրանք կնշվեն որպես «օտարերկրյա գործակալներ»։ Սա չի կարող ճիշտ լինել»,- գրել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան լրջորեն անհանգստացած է առաջարկվող օրինագծի առնչությամբ և կոչ է անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել Վրաստանի միջազգային գործընկերների տեսակետները հաջորդ քայլերը քննարկելիս։