Օրենսդիր մարմնի մոտ բազմաթիվ ոստիկաններ կան, այդ թվում՝ դիմակներով։
Պատգամավոր Թամարա Կորդզայի խոսքով՝ խորհրդարանի մոտ հատուկ նշանակության ջոկատ է մոբիլիզացվել։ Ներկայում ակցիան ընթանում է խորհրդարանի երկու մուտքերի մոտ՝ Չիտաձե և Չիչինաձե փողոցների կողմից։
Դրան նախորդել էր «Վրացական երազանքի» պատգամավորների համար «ամոթի միջանցք» կազմակերպելու փորձ։
Netgazeti-ն փորձում է կապ հաստատել ներքին գործերի նախարարության հետ՝ մեկնաբանության համար:
ՆԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված սահմաններից, իսկ կազմակերպիչներին և մասնակիցներին զգուշացրել է թույլ չտալ բռնության կոչեր և ապահովել, որ հանրահավաքը չվերածվի բռնության։ .
Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկանները բերման են ենթարկել երթի մասնակիցներին
