Մոլդովայում այսուհետ պետական լեզուն կկոչվի ռումիներեն

Մոլդովայում այսուհետ պետական լեզուն կկոչվի ռումիներեն


Մոլդովայում այսուհետ պետական լեզուն կկոչվի ռումիներեն: Իրականում տեղի է ունենում ոչ թե պետական լեզվի, այլ ընդամենը անվանման փոփոխություն: Համապատասխան օրինագիծը հաստատվել է առաջին ընթերցմամբ։ 

 

Օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր բլոկի պատգամավորները փակել են ամբիոնը, բարձրացրել «Մոլդովա, մոլդովացիներ, մոլդովերեն» և «Մի՛ ծաղրեք Սահմանադրությունը» գրություններով պաստառներ։ Օրինագծի հեղինակների և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել:

 

Մի շարք լեզվաբանների համոզմամբ՝ մոլդովերենը ռումիներենի ճյուղավորում է, ինչին համաձայն է Մոլդովայի բնակչության մեծ մասը: Մոլդովայի գիտությունների ակադեմիան իր հերթին նշում է, որ լեզվի ճիշտ անվանումը «ռումիներենն» է։