«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ձախողվել է Վրաստանի խորհրդարանում։
Խորհրդարանի 112 անդամներ գրանցում են անցել։ Օրինագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը և երկրորդ ընթերցմամբ տապալել այն։
Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որն առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց, ինչպես բյուրոյի նիստում ասաց Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն հետ են վերցրել այն։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ տապալեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
