Ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է և խրախուսում է ագրեսորին. Մարուքյան

Ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է և խրախուսում է ագրեսորին. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը: «ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության…

Read More
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վաղը կայցելի Վրաստան |

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վաղը կայցելի Վրաստան |

Մարտի 23-24-ը Վրաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստան կայցելի 2023 թվականի մարտի 23-24-ը։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Բացի այդ, նախարարը կհանդիպի ուսանողների,…

Read More
Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի

Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին: «Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպմանը կարևորվել է հարևանության քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է։ Թեհրանն ավելի մեծ ջանասիրությամբ է շարունակում գործել Կովկասում կայունություն հաստատելու համար»։ در دیدار با مقام‌های کشور همسایه #ارمنستان تاکید شد «سیاست همسایگی» یعنی…

Read More
Ճապոնիան պատրաստ է անհատույց 470 միլիոն դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային. Ֆումիո Կիշիդա

Ճապոնիան պատրաստ է անհատույց 470 միլիոն դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային. Ֆումիո Կիշիդա

Մարտի 21-ին Ուկրաինա կատարած այցից հետո Ճապոնիայի վարչապետը հաստատել է, որ իր երկիրն անհատույց 470 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար, ևս 30 միլիոն դոլար՝ ոչ մահաբեր սարքավորումների համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Կիշիդան հայտարարել է. «Ճապոնիան կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ…

Read More
Սպիտակ տունը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բանակցությունների արդյունքների մասին
		22.03.2023 . Միջազգային

Սպիտակ տունը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բանակցությունների արդյունքների մասին 22.03.2023 . Միջազգային

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև բանակցությունների արդյունքների մասին, որոնք տեղի ունեցան երեքշաբթի՝ մարտի 21-ին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա կարծիքով՝ մեծ ակնկալիքներ չկան, որ Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումով Ուկրաինայում ռազմական գործողությունները շուտով կավարտվեն: Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգողը նշել է,…

Read More
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները

Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության,…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան ռուսական նավթի համար դեպի Եվրոպա «ետնամուտք» են. Politico

Ադրբեջանն ու Թուրքիան ռուսական նավթի համար դեպի Եվրոպա «ետնամուտք» են. Politico

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի կախվածությունը ռուսական նավթից և գազից «անցյալում է»։ Սակայն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև Եվրախորհրդարանի պատգամավորներ ու ոլորտի մասնագետներ պնդում են, որ պատմության այդ գլուխը դեռ գրվում է, գրում է Politico-ն: Ռուսական ածխաջրածինների, հատկապես նավթի զգալի ծավալներ շարունակում են հոսել եվրոպական շուկա՝ շրջանցելով պատժամիջոցները։ ԵՄ-ն հիմնականում արգելել…

Read More
ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգ կա. ՀՀ ԱԳ նախարար
		22.03.2023 . Արցախ

ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգ կա. ՀՀ ԱԳ նախարար 22.03.2023 . Արցախ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետը ԱԳ նախարարությանը երկու հանձնարարական է տվել. առաջինը՝ ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմի գործարկման ուղղությամբ կատարել աշխատանքներ, և երկրորդ հանձնարարականը վերաբերել է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ կրկին միջազգային…

Read More
ԵՄ առաքելությունը մի գործիք է, որը պետք է հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյան

ԵՄ առաքելությունը մի գործիք է, որը պետք է հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման, դրա հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ: «Առաքելությունը քաղաքացիական է, և երկրորդ կարևոր հանգամանքն ուզում եմ անպայման ընդգծել, որ մեր՝ Հայաստանի համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին:…

Read More
Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններում Հայաստանի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից. Միրզոյան

Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններում Հայաստանի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից. Միրզոյան

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է ևս մեկ հայտարարություն, ըստ որի՝ ևս մեկ անգամ ոչ իրավաչափ է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սա «անհրաժեշտ քայլ» անվանեց: «Ուզում եմ երախտիքի խոսք հայտնել բոլոր…

Read More
Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:   «Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:   Հիշեցնենք, որ Շուշիի…

Read More
ԱՄՆ-ն որոշել է օգնել Սլովակիային Ուկրաինա ռազմական մատակարարումների համար
		22.03.2023 . Միջազգային

ԱՄՆ-ն որոշել է օգնել Սլովակիային Ուկրաինա ռազմական մատակարարումների համար 22.03.2023 . Միջազգային

Կիևին օգնելու համար ԱՄՆ-ը որոշել է զեղչով զինտեխնիկա վաճառել Սլովակիային։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յարոսլավ Նադը, նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։ Սլովակիան կարող է գնել 12 նոր Bell AH-1Z Viper ուղղաթիռ երկու երրորդ զեղչով այն բանից հետո, երբ Բրատիսլավան շահագործումից հանված ՄիԳ-29 կործանիչներն ուղարկի Ուկրաինա: Բացի ուղղաթիռներից, Բրատիսլավան կստանա նաև ավելի…

Read More
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

Րոպեներ առաջ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում: «Մանրամասները՝ շուտով»,- գրել է պատգամավորը:

Read More
Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման գործընթացը տանել փակուղի. Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման գործընթացը տանել փակուղի. Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման գործընթացը տանել փակուղի՝ հետապնդելով Արցախի բնակչության ցեղասպանության քաղաքականություն, Հայաստանի ինքիշխան տարածքների նկատմամբ կիրառելով ագրեսիա. խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն իր պայմանները ընդունելու պարագայում, Ալեքսանյանը նշել է՝ իր հավատամքն այն է, որ Հայաստանը պիտի…

Read More
ԵՄ երկրները 2022 թվականին Ադրբեջանից գազի գնումների համար ծախսել են 15,6 միլիարդ եվրո

ԵՄ երկրները 2022 թվականին Ադրբեջանից գազի գնումների համար ծախսել են 15,6 միլիարդ եվրո

Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: 2022 թվականին Իտալիան Ադրբեջանից գազ գնելու համար ծախսել է 13…

Read More
Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան
		22.03.2023 . Արցախ

Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան 22.03.2023 . Արցախ

Մեր նպատակն է այնպես վարվել, որ Արցախը չհայաթափվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: «Այսօր ռեալ վտանգն այդտեղ է: Այսօր ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն … ես շատ կուզեմ, որ ճանաչվի, տեսնում ենք՝ հարցն արձագանք չի գտնում, մենք էլ չենք կարող…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Այսօր ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող Կլազին ձոր կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:   Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական…

Read More
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի

Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիի ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվան: Լրագրողին հետաքրքրել է, թե ինչպիսի՞ն է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը շարունակվող հակամարտության վերաբերյալ, և արդյոք ԱՄՆ-ն մտահոգիչ չի՞ համարում Արցախում ՌԴ խաղաղապահների  ներկայությունը: «Նախկինում մենք ասել ենք, որ բոլոր կողմերին…

Read More
Ա կատեգորիայի տաքսիների թույլտվությունների ակտիվացումը հնարավոր կլինի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը

Ա կատեգորիայի տաքսիների թույլտվությունների ակտիվացումը հնարավոր կլինի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը

Ա կատեգորիայի տաքսիների թույլտվությունների ակտիվացումը հնարավոր կլինի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը Տաքսիների բարեփոխման երրորդ փուլն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից կգործարկվի www.taxi.tbilisi.gov.ge թարմացված կայքը, որտեղ հնարավոր կլինի վաճառել և վարձակալել տաքսիների թույլտվությունները։ «Մարտի 20-ին ավարտվել է A…

Read More
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել

Լրագրողը ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելին խնդրել է բացատրել, թե ինչու է պետքարտուղարը Երևան և Բաքու զանգերի ժամանակ կողմերին առաջարկել ԱՄՆ-ի հետագա օգնությունը խաղաղ բանակցություններին այն դեպքում, երբ անցյալ շաբաթ տարածաշրջանում էր ավագ խորհրդականը, որը համագործակցել է կողմերի հետ։ «Նա առաջարկել է իր շարունակական աջակցությունը ԱՄՆ-ի օգնությանն այս գործողություններում, մի բան, որին մենք հավատարիմ ենք:…

Read More
Ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
		22.03.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը 22.03.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն և խնդրում խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Read More
Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Այսօր` մարտի 21-ին, Ախալքալաքի պատանեկան և «Զորի Զորյան» միությունների կողմից կազմակերպվել էր քայլերթ «Արցախը չի լինելու Ադրբեջանին» խորագրով։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից, մասնակիցներն իրենց հետ տանում էին հայերեն և վրացերեն լեզուներով տարբեր վերտառությամբ պաստառներ՝ «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Բացել Արցախի կյանքի ճանապարհը» և այլն։ Քայլերթի մասնակիցները նախ կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ,որտեղ «Զորի…

Read More
Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Ուկրաինայի հարցով չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ավարտին։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առայժմ նման պատրաստակամություն այն կողմից չի նկատվում: Պուտինը նշել է, որ Չինաստանի առաջ քաշած խաղաղ ծրագրի դրույթներից…

Read More
Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում

Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում

Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցը և հաստատությունում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում։ Փաստաթղթում նկարագրվում է վերջին տարիներին պանսիոնատի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ երեխաների իրավունքների խախտումներ, նվաստացուցիչ, անմարդկային և անհավասար վերաբերմունք և այլն։ Զեկույցում ասվում է, որ նույնիսկ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ապրելը երեխաների իրավունքների խախտում է, քանի որ միջավայրը չի…

Read More
Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային ժողովում՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքներին

Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային ժողովում՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքներին

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արտահայտած մի քանի <<դարակազմիկ>> մտքերին։ Նա ասում է՝ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել իր 29 հզ․կմ քառ․ տարածքում, ուրեմն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ սահմանազատումը պետք է իրականացվի իր պայմաններով, այլապես մեզ սպառնում է պատերազմով, որի մասին…

Read More
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։     Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերը և վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։…

Read More
Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենն էլ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի…

Read More
ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբրգը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանին Չինաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին լուրերին: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան:   «Սի Ծինփինի այցը Մոսկվա և բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ վկայում են վերջին տարիներին երկու երկրի շարունակական մերձեցման մասին»,- հավելել է նա։ ՆԱՏՕ-ի…

Read More
Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ…

Read More
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
		21.03.2023 . Միջազգային

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու 21.03.2023 . Միջազգային

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ։ Երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Ընտրություններին ընդառաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մայիսի 13-ը: Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մարտի 23-ին, մարտի 31-ին կհրապարակվի թեկնածուների վերջնական ցանկը։ Էրդողանի գլխավոր մրցակիցն այժմ համարվում է ընդդիմադիր…

Read More