
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին։ Այսօր ` Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, Հոգևոր Տեսչությունը Ախալցխայում և հարակից գյուղերում բնակվող 45 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց։