Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավ-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները փորձում են այն մարել: Հրդեհը բռնկվել է զբոսաշրջիկների շրջանում տարածված Բոդրում քաղաքի հարևանությամբ: Այրվում է մի քանի հեկտար անտառ: Հավանականություն կա, որ ուժեղ քամու պատճառով կրակը կարող է տարածվել նաև բնակելի տների ուղղությամբ: Տեղական իշխանությունները հաղորդել են, որ անհրաժեշտության դեպքում տարածքի բնակիչները կտարհանվեն:

Read More
Ալիևն արդարացրել է Սոյուդլու գյուղում ոստիկանության կիրառած բռնությունը

Ալիևն արդարացրել է Սոյուդլու գյուղում ոստիկանության կիրառած բռնությունը

Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտնած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը կոչ է արել պաշտոնական Բաքվին ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Ավելի վաղ…

Read More
Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանում երկրի համար անարդյունք են համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, գրում է Взгляд թերթը: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում առաջընթաց չկա: «Ինչպես երեկ ոչ ոք չգիտեր, թե երբ են Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, այդպես էլ այսօր՝ ամփոփիչ կոմյունիկեից հետո»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով,…

Read More
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել Մարտունու շրջանում, այդ մասին ասված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում: «Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ՊՆ-ն։

Read More
Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանը 2025 թ. լքելու է ԼՂ-ն. Էրդողանը՝ Վիլնյուսում

Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանը 2025 թ. լքելու է ԼՂ-ն. Էրդողանը՝ Վիլնյուսում

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին:  Նա հիշեցրել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը: «Հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- նշել…

Read More
Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական թիվ 3 պետական ​​դպրոցի թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի հաղթող է։ Անակլիայում կայացած մրցավազքի եզրափակիչ խաղերում նրանք երիտասարդների մեջ գրավեցին առաջին տեղը և նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը։ Հուլիսի 7-ից 13-ը չորս մարզաձևերում անցկացվում են մրցումներ դպրոցական թիմերի միջև:

Read More
Իրանը բողոքի նոտա է հղել  Ռուսաստանին՝ վիճելի կղզիների նկատմամբ դիրքորոշման պատճառով. Tasnim

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ վիճելի կղզիների նկատմամբ դիրքորոշման պատճառով. Tasnim

Իրանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին բողոքի նոտա է հանձնել Մոսկվայի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության հրապարակումից հետո, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Փաստաթուղթը վերաբերում է Պարսից ծոցի երեք՝ Մեծ և Փոքր Թոմբ ու Աբու Մուսա կղզիներին։ Երկուշաբթի Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել…

Read More
ԵՄ-նպատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

ԵՄ-նպատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը: «ԵՄ-ն պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների ապահովմանը, երբ դրանք տրամադրվեն։ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն Ուկրաինային աջակցելու համար։…

Read More
ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

Ամերիկյան կողմը կարող է համաձայնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառելուն, եթե Անկարան ստանձնի այդ ինքնաթիռների օգտագործման պարտավորությունները։ Այդ մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը ցանկանում է սահմանափակումներ մտցնել մարտական ​​ինքնաթիռների օգտագործման հարցում։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի կարող ինքնաթիռները վաճառել առանց այն հանրապետականների և դեմոկրատների աջակցության, որոնք նախկինում…

Read More
Կարմիր խաչից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Գեղամ Ստեփանյան

Կարմիր խաչից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Գեղամ Ստեփանյան

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ ահազանգելով ստեղծված օրհասական իրավիճակի մասին:   Գրառումն ամբոջությամբ ներկայացնում ենք ստորև.   «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120.000 մարդու կյանքին։ Ադրբեջանը…

Read More
Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սկսել է աֆրիկյան շրջագայությունը: Նրան Քենիայում դիմավորել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն։ Իրանական կողմը նշում է, որ այս այցն աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում նոր փուլ է ազդարարում և միտված է երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Ռայիսին հանդիպումներ կանցկացնի նաև Ուգանդայում և Զիմբաբվեում: Հատկանշական է, որ 11 տարվա ընթացքում սա Իրանի նախագահի…

Read More
Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու իմ վճռական աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու շարունակական ջանքերին։ Հավատարիմ եմ այս գործընթացին նպաստելու հանձնառությանը»,- ասել է Բլինքենը:

Read More
Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Կիևը չգիտի, թե ինչ պայմաններ պետք է կատարվեն՝ երկիրը ՆԱՏՕ հրավիրելու համար։ Նրա խոսքը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ «Այստեղ է խնդիրը: Այսինքն՝ ե՞րբ են կատարվելու պայմանները։ Ի՞նչ պայմաններ են դրանք։ Ո՞վ պետք է դրանք ձևակերպի»,- հարցերն ուղղել է  ուկրաինացի նախարարը: Կուլեբան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի…

Read More
Թուրքիան կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ. Hürriyet

Թուրքիան կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ. Hürriyet

Թուրքիան երես չի թեքել Ռուսաստանից, Անկարան կաջակցի պաշտոնական Մոսկվայի հետ «թափանցիկ բանակցություններին», գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ավելի վաղ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ կան տարաձայնություններ, բայց կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրի շահերին։ Մոսկվան մտադիր է…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:      

Read More
Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post
		12.07.2023 . Միջազգային

Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post 12.07.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքն Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին բարկացրել են Վիլնյուսում ամերիկյան պատվիրակությանը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը։ Գագաթնաժողովից առաջ Զելենսկին հայտարարել էր, թե անհեթեթ է, որ չկան ժամկետներ ո՛չ հրավերի, ո՛չ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։ Հուլիսի 11-ին հրապարակված կոմյունիկեում ՆԱՏՕ-ի երկրներն ընդունել են ապագայում Ուկրաինայի տեղը դաշինքում։ Կիևին պատրաստ են…

Read More
Ռուսաստանը Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Սիրիայում ՄԱԿ-ի օգնության միջանցքով աշխատանքի վերականգնման հանդեպ. Reuters

Ռուսաստանը Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Սիրիայում ՄԱԿ-ի օգնության միջանցքով աշխատանքի վերականգնման հանդեպ. Reuters

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման հանդեպ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Ռուսական կողմը հրաժարվել է հավանություն տալ հումանիտար օգնության միջանցքն աշխատեցնելու վերաբերյալ արևմտյան բանաձևի նախագծին և 9 ամսով երկարաձգել հումանիտար գործողության աշխատանքը։ Դրա դիմաց Մոսկվան առաջարկել է այդ գործողությունը 6 ամսով երկարաձգելու սեփական առաջարկը և մերժվել։ ԱՄՆ դեսպան…

Read More
Քիսինջերը հաստատել է ԱՄՆ-ի բանավոր խոստումը Գորբաչովին՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք

Քիսինջերը հաստատել է ԱՄՆ-ի բանավոր խոստումը Գորբաչովին՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովին խոստացել է չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք, բայց՝ միայն բանավոր։ Քաղաքական գործչի խոսքով՝ գրավոր համաձայնագրերում ամրագրված ոչ մի պաշտոնական պարտավորություն չի եղել, դա պետքարտուղարության այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Բեյքերի անձնական խոստումն էր։ «Ես գիտեմ, որ դա ճիշտ է, բայց երբեք գրավոր չի արձանագրվել:…

Read More