Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը

Սույն թվականի Հուլիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր ուխտին հավատարիմ մնալով Սբ. Պատարագ կմատուցի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի վերնամասում գտնվող հրաշագործ <<Մայր Եկեղեցում>>։ Սկիզբ Սբ. Պատարագի ժամը 10:00 Մանրամասների համար զանգահարեք +995574500691

Read More
Վաղը Վերածննդի հրապարակում կորոշենք հետագա անելիքները. Գուրգեն Ներսիսյան

Վաղը Վերածննդի հրապարակում կորոշենք հետագա անելիքները. Գուրգեն Ներսիսյան

ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված քաղաքացիներին: Դրանում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն…

Read More
Հնդկաստանը հաջողությամբ առաքելություն է ուղարկել Լուսին

Հնդկաստանը հաջողությամբ առաքելություն է ուղարկել Լուսին

Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը` ուղեծրային և վայրէջքի մոդուլներով ու լուսնագնացով, ուրբաթ մեկնարկել է Սաթիշ Դհավանա տիեզերական կենտրոնից, որը գտնվում է Բենգալյան ծոցի Շրիհարիկոտա կղզում, գրում է BBC-ն: Ըստ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության ներկայացուցիչների՝ վայրէջքի մոդուլը Լուսին կհասնի օգոստոսի 23-24-ը, և եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդ երկիրը ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից և Չինաստանից հետո, որի…

Read More
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ԼՂ ՊԲ
		14.07.2023 . Արցախ

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ԼՂ ՊԲ 14.07.2023 . Արցախ

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   Հայկական կողմում կորուստներ չկան։   Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Read More
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում՝ ճանապարհ բացելով առաջիկա օրերին Սենատի ամբողջական կազմի կողմից նրա հավանական հաստատման համար: Լսումների ժամանակ պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին հարցեր են ուղղվել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և Վաշինգտոնի ու Բաքվի միջև անվտանգության ոլորտում համագործակցության…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Այսօր՝ հուլիսի 14-ին, Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին ասված է ԼՂ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:   «8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ…

Read More
ԵՄ-ն խոստացել է Ուկրաինային 400 մլն եվրո հատկացնել վերականգնման համար. Bloomberg

ԵՄ-ն խոստացել է Ուկրաինային 400 մլն եվրո հատկացնել վերականգնման համար. Bloomberg

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները խոստացել են օգնել Ուկրաինային վերականգնման հարցում և նախատեսել են այդ նպատակով հատկացնել 400 միլիոն եվրո՝ գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ դաշինքի երկրներն այդ գումարը կհատկացնեն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հիմնադրամին, իսկ առաջին վճարումները կսկսվեն աշնանը։ Ստորագրվել է «ԵՄ-ն Ուկրաինայի համար» հիմնադրամին ներդրումներ կատարելու մտադրության մասին հայտարարությունը։ Մասնավորապես, Ֆրանսիան և Իտալիան…

Read More
Ստամբուլի քաղաքապետին դատական նոր հետապնդում է սպառնում

Ստամբուլի քաղաքապետին դատական նոր հետապնդում է սպառնում

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել: Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըին վիրավորանք հասցնելու համար: Նրան ներկայացվել է հանրային պաշտոնյային հրապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանք: Մեղավոր ճանաչվելու դեպքում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման: Նա…

Read More
Տիգրան Խաչատրյանը Քրիստին Վայգանդին ներկայացրել է ԼՂ-ում ապրող շուրջ 30 հազար երեխաների համար շրջափակման հետևանքով ստեղծված ծանրագույն հետևանքները

Տիգրան Խաչատրյանը Քրիստին Վայգանդին ներկայացրել է ԼՂ-ում ապրող շուրջ 30 հազար երեխաների համար շրջափակման հետևանքով ստեղծված ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական և դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև…

Read More
Լենցովը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ. ԼՂ պետնախարար
		14.07.2023 . Արցախ

Լենցովը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ. ԼՂ պետնախարար 14.07.2023 . Արցախ

ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հանդիպել ենք ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է պետնախարարի Ֆեյսբուքի էջում: «Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում…

Read More
Հոլիվուդում դերասանները միացել են սցենարիստների գործադուլին

Հոլիվուդում դերասանները միացել են սցենարիստների գործադուլին

Հոլիվուդի և ամերիկյան հեռուստատեսության ավելի քան 160.000 դերասաններ միացել են սցենարիստների արդեն 2 ամիս շարունակվող գործադուլին: Ուրբաթ օրվանից նրանք դադարեցրել են նկարահանումները, ինչպես նաև չեն մասնակցի գովազդային քարոզարշավներին և պրեմիերաներին։ Կինոդերասանների գիլդիայի և Հեռուստատեսության ու ռադիոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի (SAG-AFTRA) արհմիությունը գործադուլն անվանել է «վերջին քայլը» կինոստուդիաների հետ բանակցությունների ձախողումից հետո: Դրանք տևել են 12…

Read More
Արարատ Միրզոյանը և ԱԳՆ-ն շնորհավորել են Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի առթիվ

Արարատ Միրզոյանը և ԱԳՆ-ն շնորհավորել են Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի առթիվ

Ֆրանսիան այսօր տոնում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, և այդ առիթով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին: «Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ իմ բարեկամական ջերմ շնորհավորանքներն ու երջանկության և հաջողության լավագույն մաղթանքներն եմ հղում սիրելի գործընկերոջս՝ Կատրին Կոլոննային ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը:  Նա…

Read More
Թուրքիան Ռուսաստանին պարզաբանել է «Ազովի» հրամանատարների հանձնումն Ուկրաինային

Թուրքիան Ռուսաստանին պարզաբանել է «Ազովի» հրամանատարների հանձնումն Ուկրաինային

Անկարան Ռուսաստանին պարզաբանումներ է տվել «Ազովի» անդամներին Ուկրաինային հանձնելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Նրա խոսքով ՝ դա ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության չի հանգեցրել։ «Մեր կողմից համապատասխան բացատրություններ են տրվել, իրավիճակը հստակեցվել է։ Լարվածություն Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում չկա»,- ասել է Չելիքը Haberturk հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝…

Read More
Ներկայացուցիչների պալատը մերժել է Ուկրաինային աջակցությունից զրկելու՝  հանրապետականների փորձը

Ներկայացուցիչների պալատը մերժել է Ուկրաինային աջակցությունից զրկելու՝ հանրապետականների փորձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների՝ Ուկրաինային աջակցությունից զրկելու փորձը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մի խումբ հանրապետականներ պահանջել էին մի շարք փոփոխությունների քննարկում, որոնք կարգելեին Ուկրաինայի անվտանգությանն ուղղված աջակցությունը և կպարտավորեցնեին ամերիկյան կառավարությանը Կիևին ցանկացած օգնություն ուղեկցել զեկույցով, որում մանրամասն կներկայացվի ԱՄՆ մասնակցության ռազմավարությունը։ Սպիտակ տունը դեմ է արտահայտվել նաև 2024 թվականի պաշտպանության բյուջեում…

Read More
Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը

Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը

2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 7,5%-ով՝ մինչև 12 միլիարդ խորանարդ մետր, սոցիալական ցանցերում հայտնել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում Եվրոպա է արտահանվել 5,7 մլրդ խմ ադրբեջանական գազ (բոլոր առաքումների 48% -ը)։ Թուրքիա գազի մատակարարումները կազմել են 5 մլրդ խմ (ամբողջ արտահանման 41%-ը), Վրաստան՝ 1,3 մլրդ խմ (11%)։ 2023…

Read More
Ախալցխայի թատրոնի վերականգնման համար հայտարարվել է 14 մլն լարիի մրցույթ

Ախալցխայի թատրոնի վերականգնման համար հայտարարվել է 14 մլն լարիի մրցույթ

Ախալցխայի Մեսխեթիի դրամատիկական թատրոնի վերականգնման համար հատկացվել է ավելի քան 14 մլն լարի, այս մասին տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Թատրոնի վերականգնման համար մրցույթը հայտարարվում է երկրորդ անգամ։ Ինչպես երեւում է փաստաթղթերից, նախորդ մրցույթին ոչ ոք չի մասնակցել, ուստի այն չի կայացել։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է շենքի և ինտերիերի ամբողջական վերանորոգում։ Ըստ…

Read More
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն կասետային զինամթերք է մատակարարել Ուկրաինային

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն կասետային զինամթերք է մատակարարել Ուկրաինային

Պենտագոնի գործողությունների գծով միացյալ շտաբի տնօրեն, գեներալ Դուգլաս Սիմսը հայտնել է, որ Կիևը կասետային զինամթերք է ստացել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև մի շարք այլ երկրներից։ Զինվորականը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ արկերն արդեն հասցվել են երկրի տարածք, հայտնում է Associated Press-ը: Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի գեներալ Ալեքսանդր Տառնավսկին նույնպես հաստատել է, որ Կիևն արդեն…

Read More
Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հարգարժան պրն. վարչապետ, մենք` Վրաստանում բնակվող հայերս ուշադիր հետեւում ենք ձեր ջանքերին եւ հայտարարությունների, որոնցով Վրաստանը պատրաստ է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի կարեւոր դերը։ Ձեր անձնական ջանքերի շնորհիվ նախկինում ազատ արձակվեցին մի խումբ ռազմագերիներ ու բավականին վերջերս դուք կրկին հայտարարեցիք, որ պատրաստ եք միջնորդական առաքելությունը շարունակել հանուն մեր տարածաշրջանի խաղաղության։ Դա բնականաբար շատ…

Read More
Համախմբման կոչ` Ստեփանակերտից. Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրվել

Համախմբման կոչ` Ստեփանակերտից. Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրվել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել է հանրահավաք, որով հայտարարվում է համաժողովրդական շարժման մեկնարկը: Նպատակը ԼՂ-ում տիրող իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելն է։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան պետական և հոգևոր գործիչներ, նաև պարզապես մտահոգ քաղաքացիներ: Նրանք համախմբման կոչ արեցին: Հանրահավաքին մասնակցում է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը:

Read More
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է

ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Այդ մասին փաստաբանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` հավելելով, որ Բալասանյանը ձերբակալվել է ԼՂ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու…

Read More
Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել, ինչն ավելի ակտիվ աշխատելու հրամայական է առաջադրում. Արայիկ Հարությունյան

Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել, ինչն ավելի ակտիվ աշխատելու հրամայական է առաջադրում. Արայիկ Հարությունյան

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ԼՂ լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ…

Read More