Հարավային Կորեան այս տարի 150 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային․ Յուն

Հարավային Կորեան այս տարի 150 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային․ Յուն

Հարավային Կորեան մտադիր է այս տարի 150 մլն դոլար հատկացնել՝ Ուկրաինային հումանիտար աջակցության համար։ Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հիշեցրել է, որ անցած տարի իր երկիրը Կիևին 100 միլիոն դոլարի աջակցություն էր տրամադրել: Յունը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև…

Read More
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ

Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Միշելը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։ Հիշեցնելով այս տարվա մայիսից ի վեր տարբեր երկրների միջնորդությամբ կայացած հանդիպումները՝ Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Նեթանյահուին հոսպիտալացրել են․ լրատվամիջոցներ

Նեթանյահուին հոսպիտալացրել են․ լրատվամիջոցներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոսպիտալացրել են՝ հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: Walla պարբերականը, վկայակոչելով հիվանդանոցի իր աղբյուրը, գրել է, որ Նեթանյահուն տանը կորցրել է գիտակցությունը , ընկել և գլուխը ուժեղ հարվածել է, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ նա լավ վիճակում է և բուժզննում է անցնում Թել…

Read More
Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և հացահատիկային գործարքը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակման համար: Պուտինը հայտարարել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները…

Read More
Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա․ Վան Ի

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա․ Վան Ի

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա, քանի որ երկու կեղմերն էլ հանդես են գալիս բազմաբևեռության օգտին և աջակցում են միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի ղեկավար դերին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը…

Read More
Մոսկվան պատրաստակամություն է հայտնել մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։   «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի…

Read More
Նատալի Լուազոն հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Նատալի Լուազոն հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, հիշեցրել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ «Դեկտեմբերից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր արգելափակված են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի օժանդակությամբ։ Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով բացել միջանցքը դեպի Հայաստան»,- գրել է եվրապատգամավորը՝ տարածելով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի մասին…

Read More
Բաղդադում բողոքի ցույց է կազմակերպվել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ

Բաղդադում բողոքի ցույց է կազմակերպվել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ

Շիա խմբավորումների կողմնակիցները Բաղդադում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ քաղաքականության՝ գրում են իրաքյան լրատվամիջոցները: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բաղդադի «կանաչ գոտու» մուտքի մոտ, որտեղ գտնվում են կառավարական կառույցները և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները: Նրանք դատապարտել են Վաշինգտոնին՝ Իրաքի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև շիա հրամանատարներին վերացնելու սպառնալիքների համար: ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի կազմակերպիչները նաև հայտարարություն են…

Read More
Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:
		15.07.2023 . Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: 15.07.2023 . Միջազգային

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Նա կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից։ Նախագահը Եվրոպա է այցելել՝ Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Yonhap գործակալության տվյալով՝ Յունն այցելել է Բուչա և Իրպեն։ Ակնկալվում է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Վերջին անգամ Հարավային Կորեայի նախագահը Զելենսկու հետ հանդիպում է անցկացրել…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբր թե, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասված է ԼՂ ՊԲ Ֆեյսբուքի էջում։   «Այս կերպ Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական…

Read More
Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակում է իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում․ գլխավոր շտաբ

Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակում է իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում․ գլխավոր շտաբ

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում՝ հայտնել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Կառույցի տվյալով՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը: «Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում…

Read More
Ավելի քան երկու շաբաթ է՝ հացահատիկի գործարքում ներգրավված նավերը չեն կարողանում մուտք գործել Սև ծով․ ՄԱԿ

Ավելի քան երկու շաբաթ է՝ հացահատիկի գործարքում ներգրավված նավերը չեն կարողանում մուտք գործել Սև ծով․ ՄԱԿ

Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնը ավելի քան երկու շաբաթ է՝ թույլտվություն չի տրամադրում հացահատիկի գործարքում ներգրավված նավերին մուտք գործել Սև ծով: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։ «Նախաձեռնությանը մասնակցելու 29 հայտ ենք ստացել, բայց հունիսի 27-ից ոչ մի նոր նավ միջանցք մտնելու թույլտվություն չի ստացել։ Ակնկալվում է, որ նավերի գրանցումը հնարավորինս շուտ կվերսկսվի»,- ասել…

Read More
Ֆրանսիան և Հնդկաստանը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

Ֆրանսիան և Հնդկաստանը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Հնդկաստանի վարչապետին։ Նարենդրա Մոդին երկօրյա այցով Փարիզ է ժամանել հուլիսի 13-ին։ Նա ներկա է եղել Ելիսեյան դաշտերում Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կազմակերպված շքերթին, որին մասնակցել են հարյուրավոր հնդիկ զինվորականներ։ Երկկողմ հանդիպումից հետո ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Փարիզն ու Նյու Դելին…

Read More
ՊԲ-ն չի ճնշում ԼՂ օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԼՂ ՊՆ

ՊԲ-ն չի ճնշում ԼՂ օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են ԼՂ օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով լուրջ սպառնալիք է ստեղծվում թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին ասված է ԼՂ ՊԲ Ֆեյսբուքի էջում։   «Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե, իբր, վերջին նման միջադեպն արձանագրվել է…

Read More
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ապաշրջափակման համաժողովրդական շարժում է մեկնարկել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ապաշրջափակման համաժողովրդական շարժում է մեկնարկել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտից հանրահավաք է մեկնարկել՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրներն ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Հանրահավաքի մասնակիցները Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայան՝ ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր, պատվիրակությունը հանդիպել է խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Հանդիպումից հետո պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հավաքին մասնակցող Ասկերանի բնակիչները կմնան…

Read More