
Ջիվանու տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն լուսանկարվել կարնո տարազով
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Awesome Foundation Javakhk -ի հաղթող նախագծի «Կտորմ Կարին»-ի բացումը։ Ծրագիրը ներկայացված է Ջիվանու տուն-թանգարանում։Թանգարան այցելելով հնարավոր կլինի ունենալ ազգային հագուստով կոլորիտային որակյալ լուսանկարներ։ Ծրագրի հեղինակը թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղալելյանն է։ «Այս քայլն ուներ մեկ նպատակ, նպաստել թանգարանի ճանաչելիությանը և այցելուների թվի ավելացմանը, դե իսկ ստացած շահույթից նախատեսնում ենք ավելացնել տարազների քանակը»,…