Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Այսօր առավոտից հազարավոր իսրայելցիներ շարունակում են իրենց երթը Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական համակարգի բարեփոխումների կառավարության ծրագրերի դեմ բողոքի։ Ցուցարարները վստահ են, որ բարեփոխումների արդյունքում կթուլանա երկրի ժողովրդավարական կառուցվածքը: Ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղու երթևեկությունը: Ցուցարարների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։ Նրանք նպատակ ունեն հասնել Իսրայելի խորհրդարան՝ շարունակելով անհնազանդության ակցիաները:

Read More
Դանիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է երկրում Իրաքի դեսպանության դիմաց Ղուրանի այրումը

Դանիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է երկրում Իրաքի դեսպանության դիմաց Ղուրանի այրումը

Սուրբ գրքերի և կրոնական խորհրդանիշների ոչնչացումը դատապարտելի, ամոթալի արարք է՝ հայտարարել է Դանիայի արտգործնախարարությունը։ «Դանիայի կառավարությունը դատապարտում է Ղուրանի այրումը․ սուրբ տեքստերի և այլ կրոնական խորհրդանիշներ այրելն ամոթալի արարք է, որը չի հարգում ուրիշների կրոնը։ Սա սադրիչ գործողություն է, որը վիրավորում է շատ մարդկանց և պառակտում է ստեղծում տարբեր կրոնների և մշակույթների միջև»,- ասված է…

Read More
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմի զինապահեստին

Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմի զինապահեստին

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակիչների մի մասը տարհանվելու է զինամթերքի պահեստում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո։ Նրա խոսքով՝ որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կիլոմետր շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Ղրիմի երկաթուղու երկայնքով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ճանապարհն անցնում է…

Read More
Քլևերլին հետաձգել է Չինաստան այցը՝ հանրային տարածքում չինացի գործընկերոջ բացակայության պատճառով

Քլևերլին հետաձգել է Չինաստան այցը՝ հանրային տարածքում չինացի գործընկերոջ բացակայության պատճառով

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հետաձգել է Չինաստան նախատեսված այցը անորոշ ժամկետով՝ հանրային տարածքում չինացի գործընկեր Ցին Գանի բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը։ Գործակալության տեղեկություններով՝ Քլևերլիի այցն ի սկզբանե նախատեսված էր հուլիսի վերջին։ Ինչպես նշել է աղբյուրը, ՉԺՀ ԱԳ նախարարի բացակայությունը դարձել է գլխավոր առիթը, որի պատճառով Քլևերլին հետաձգել է…

Read More
Ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շարունակվում է
		22.07.2023 . Արցախ

Ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շարունակվում է 22.07.2023 . Արցախ

Այսօր առավոտից Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մարդիկ շարունակել են սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ բերել. քաղաքացիները միջազգային կառույցից պահանջում են դրանք հասցնել պաշարված Լեռնային Ղարաբաղ: Իսկ երեկոյան ժամը 19-ին, ինչպես նախորդ օրերին, Ազատության հրապարակում ակցիա կկազմակերպվի:

Read More
Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով․ Բլինքեն

Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով․ Բլինքեն

Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը այժմ կարո՞ղ է հատուկ բանագնաց նշանակել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար, պետքարտուղարության ղեկավարն ասել է. «Ցավոք, ես ոչ մի փաստ չեմ տեսնում, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ…

Read More
Բայդենը Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել. Սալիվան

Բայդենը Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել. Սալիվան

Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման հարցին անդրադարձել են Սպիտակ տնից: Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այնուամենայնիվ, Սալիվանը նշել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու շփումներն ու քննարկումները շարունակվում են: Սպիտակ տան ազգային…

Read More
13 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել

13 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 22-ին LX Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Ավելի քան 200…

Read More
Հարավային Կորեայի նախագահի զոքանչին ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով

Հարավային Կորեայի նախագահի զոքանչին ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչին՝ Չվե Յուն Սունին, ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով։ Դատարանը մերժել է փաստաթղթի կեղծման վերաբերյալ դատավճռի բողոքարկումը։ 2021 թվականին նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Սոննամում հողամաս գնելիս բանկային քաղվածքը կեղծելու մեղադրանքով։ Ըստ դատարանի տվյալների՝ 76-ամյա կինը կեղծել է իր հաշվին 34,7 միլիարդ վոն (27 միլիոն…

Read More
Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
		22.07.2023 . Միջազգային

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ 22.07.2023 . Միջազգային

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Վերջինիս տեղեկություններով՝ հրթիռներն արձակվել են լույս հուլիսի 22-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականներն այժմ տվյալների վերլուծություն են անցկացնում՝ արձակված հրթիռների բնութագրերը որոշելու համար։…

Read More
Ուկրաինան սպասում է հեռահար սպառազինության նոր խմբաքանակի․ Զելենսկի

Ուկրաինան սպասում է հեռահար սպառազինության նոր խմբաքանակի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը սպասում են հեռահար սպառազինության նոր խմբաքանակի տրամադրման՝ հակահարձակման ընթացքոմ ձեռք բերված հաջողությունները պահպանելու և գործողությունները շարունակելու համար: Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաշխատի այդ ուղղությամբ և կլուծի խնդիրը՝ իր պաշտպանական աջակցությամբ։ Զելենսկին մանրամասնել է, որ ներկա պահին Ռուսաստանը երկնքում…

Read More
Բլինքենը Թուրքիայից առաջատար դեր է ակնկալում հացահատիկի գործարքի պահպանման հարցում

Բլինքենը Թուրքիայից առաջատար դեր է ակնկալում հացահատիկի գործարքի պահպանման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի բոլոր մասնակիցների վերադարձին Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը։ «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կխաղա այն առաջատար դերը, որն արդեն խաղացել է, գործարքը վերադարձնելու համար»,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Ասպենում անվտանգության հարցերով համաժողովում: Պետքարտուղարը կրկին նշել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ ուսումնասիրում է ուկրաինական հացահատիկի արտահանման այլ…

Read More