Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Նա ձերբակալվել է մեկ ամսով: Հետաքննություն է տարվում Մամեդովի կողմից համացանցային-տեղեկատվական ռեսուրսներում տարածման արգելք ունեցող տեղեկության հրապարակման և Ադրբեջանի «Տեղեկության, տեղեկատվականացման և տեղեկության պաշտպանության մասին» օրենքի պահանջները խախտելու փաստի առնչությամբ:

Read More
Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում սեռափոխության վիրահատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը փոփոխություն է մտցնում «Քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում և լրացնում այն ​​նոր հոդվածով, որն արգելում է բժշկական միջամտությունները, ինչպես նաև սեռը փոխելուն ուղղված դեղերի օգտագործումը։ Միևնույն ժամանակ, այս արգելքը չի վերաբերում միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների…

Read More
Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Դանուբի ուկրաինական նավահանգիստները

Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Դանուբի ուկրաինական նավահանգիստները

Ռուսաստանը գիշերը առաջին հարվածներն է հասցրել Դանուբի ուկրաինական նավահանգիստներին, ինչը փորձագետներն անվանել են Ուկրաինայի հացահատիկային շրջափակման էսկալացիա այն բանից հետո, երբ Կրեմլը հրաժարվեց երկարաձգել հացահատիկի գործարքը և զանգվածային հարվածներ հասցրեց Սև ծովի նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնում է BBC-ն: «Իրավիճակն արագ սրվում է: Անցած գիշեր Մոսկվան ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակվել է Դանուբում գտնվող Ռենի և…

Read More
Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությունը պառակտող դատական համակարգի բարեփոխումներին

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությունը պառակտող դատական համակարգի բարեփոխումներին

Իսրայելի խորհրդարանը քվեարկության վերջին փուլում ընդունել է դատաիրավական բարեփոխումը, որը պառակտել է երկիրը և, ըստ նախագահ Իցհակ Հերցոգի, գցել արտակարգ դրության մեջ, հայտնում է BBC-ն։ Օրինագծին կողմ են քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունները ներկայացնող և Կնեսետում մեծամասնություն կազմող բոլոր 64 պատգամավորները։ Իսրայելական մամուլն ընդգծում է, որ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որին ընդդիմությունն ծայրահեղ աջ կառավարության…

Read More
Հունաստանի որոշ կղզիներում անտառային հրդեհների պատճառով տարհանումը շարունակվում է

Հունաստանի որոշ կղզիներում անտառային հրդեհների պատճառով տարհանումը շարունակվում է

Հունաստանի երեք կղզիներից՝ Կորֆուից, Էվբեայից և Հռոդոսից, բնակիչներին և զբոսաշրջիկներին տարհանում են հրդեհների պատճառով, որոնք սկսվել են անոմալ շոգերի ֆոնին, հայտնում է Euronews-ը։ Հուլիսի 24-ի գիշերը Կորֆուից տարհանվել է 2466 մարդ, գործողությանը մասնակցել են մասնավոր ու առափնյա պահպանության նավեր, հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ հրդեհն առանձնատների կամ հյուրանոցների չի վնասել։ Հյուսիսային Կորֆուի քաղաքապետը,…

Read More
ՄԱԿ-ի դատարանի որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ- Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր

ՄԱԿ-ի դատարանի որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ- Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի և անընդունելի է։ Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը նշել է, որ խանութների դատարկ դարակների տեսանյութերը, շտապօգնության մեքենաների վառելիքի պակասի մասին լուրերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի օրակարգում Լեռնային Ղարանաղի հայերին էթնիկ զտման ենթարկելն է։ «Չնայած…

Read More
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական բողոքի ցույցերը ճնշելու և մասնակիցների ձերբակալությունների վերաբերյալ: Հանձնակատարը գրում է, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ տեխնիկայի կիրառումը մարդու իրավունքների լուրջ խախտում է։ Նա ընդգծել է իրավապահ մարմինների հաշվետվողականության…

Read More
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները. Քանանի

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները. Քանանի

IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի Իրան կատարած այցին, նշել է. «Այս այցը երկկողմ հարաբերությունների շրջանակներում է, և Ամիր Աբդոլլահիանի Երևան կատարած այցին պատասխան քայլ է: Իրանի ու Հայաստանի համագործակցության ոլորտները բազմազան են՝ էներգետիկա, տարանցիկ ուղիներ, տնտեսություն, հյուպատոսական կապեր: Կողմերի միջև այսօր լավ երկխոսություն է լինելու: Երկկողմ…

Read More
Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահիանի հետ

Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահիանի հետ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում տեղեկացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցի մասին: «Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման օրակարգում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է ԱԳՆ խոսնակը:

Read More
Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում

Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։ Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով մեկ բանվոր մահացել է, մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Շիրվանի կենտրոնական հիվանդանոց: Փաստը հետաքննվում է: Մահացած ու վիրավոր քաղաքացիները Շիրվանի բնակիչներ են: Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղություններն են հատուկ նշանակության արտադրանքի, կապի սարքավորումների, ընդհանուր սպառման ապրանքների ստեղծում,…

Read More
Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում են աջերը

Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում են աջերը

Կիրակի Իսպանիայում անցկացված խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում են աջ ուժերը՝ ընդդիմադիր աջ «Ժողովրդական կուսակցությունն» ու ծայրահեղ աջ «Ձայնը»: Քվեաթերթիկների ավելի քան 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ «Ժողովրդական կուսակցությունը» ստանում է 136 մանդատ (47-ով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում), իսկ «Ձայնը»՝ 33 մանդատ (նախկինից 19-ով պակաս)։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական ​​կուսակցությունը ստանում է 122 մանդատ։ Ձախ կոալիցիոն…

Read More
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով չորս ոստիկան է զոհվել

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով չորս ոստիկան է զոհվել

Կիրակի Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկչական խմբավորման զինված հարձակման հետևանքով ճանապարհային ոստիկանության 4 աշխատակից է զոհվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով շրջանի դատախազությանը: Իրանի ուժային կառույցները փնտրում են հանցագործներին: Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Սիստան և Բելուջիստանն Իրանի 31 նահանգներից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, սահմանակից է Աֆղանստանին…

Read More
Ղրիմը կրկին ենթարկվել է անօդաչուների հարձակման

Ղրիմը կրկին ենթարկվել է անօդաչուների հարձակման

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ղրիմում 17 անօդաչու թռչող սարքերի հարձակումները ճնշելու մասին տեղեկությունը։ Այդ մասին գերատեսչությունում լրագրողներին հայտնել են երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, ճեպազրույցի ժամանակ։ Գործակալությունը մանրամասնել է, որ ուկրաինական 14 ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանցից 11-ն ընկել են Սև ծով, ևս 3-ը՝ թերակղզու վրա։ «Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ընդգծել…

Read More
Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների գիշերային հարձակման
		24.07.2023 . Միջազգային

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների գիշերային հարձակման 24.07.2023 . Միջազգային

Մոսկվան վաղ առավոտյան` տեղական ժամանակով մոտ 04:00-ին, ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` նշելով, որ Ուկրաինան փորձել է երկու ԱԹՍ-ով հարվածել մայրաքաղաքի օբյեկտներին. դրանք չբնակեցված շինություններ են եղել: ԱԹՍ-ները երկուսն էլ շարքից դուրս են բերվել և կործանվել են: Հարձակման հետևանքով տուժածներ և լուրջ ավերածություններ չկան: Փակ է Լիխաչովի պողոտայով և դեպի Կոմսոմոլի…

Read More