Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա․ Ուշակով

Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա․ Ուշակով

Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, սակայն հստակ ժամկետների մասին դեռ չեն պայմանավորվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Հիշատակվել է օգոստոսը, նշվել են նաև այլ տարբերակներ, բայց մենք դեռ այդ աշխատանքը չենք սկսել, թեև նկատի ունենք, որ մեր նախագահն Էրդողանին խոստացել է գալ Թուրքիա»,-…

Read More
Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է․ Բայրամով

Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է․ Բայրամով

Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է, սակայն արդյունքները մի փոքր զիջում են այդ դինամիկային։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ սխալ կլիներ ասել, թե դրական արդյունքներ ընդհանրապես չկան։ Բայրամովի խոսքով՝ ի թիվս այլ…

Read More
Ադրբեջանի արտգործնախարարությունը ԿԽՄԿ-ի հայտարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է որակել

Ադրբեջանի արտգործնախարարությունը ԿԽՄԿ-ի հայտարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է որակել

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը այն մասին, որ վերջինս ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիայի և ճնշման միջոց են»։ Բաքվում նշել են, որի ի գիտություն են ընդունում ԿԽՄԿ-ի…

Read More
Պատրաստ ենք հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ Լավրով
		25.07.2023 . Արցախ

Պատրաստ ենք հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ Լավրով 25.07.2023 . Արցախ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով։ «Ցանկանում ենք այսօրվա հանդիպումն օգտագործել մեր տարածաշրջանի ամենակարևոր հարցերից մեկը լուծելու համար. նկատի ունեմ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունացումը։ Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումն է։ Պատրաստվում են մի շարք լրացուցիչ փաստաթղթեր մեր…

Read More
Ղազախստանում փորձարկում են թուրքական Anka անօդաչու թռչող սարքը

Ղազախստանում փորձարկում են թուրքական Anka անօդաչու թռչող սարքը

Ղազախստանում թուրքական Anka անօդաչու թռչող սարքի փորձարկում են անցկացնում: Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության «Սարբազ» պարբերականը։ Նշվում է, որ համալիրի փորձնական ռազմական շահագործումը նախատեսվում է 2023 թվականի օգոստոսին և կտևի մինչև 2024 թվականի մարտի կեսը։ Փորձարկումների հաջող անցնելու դեպքում Anka անօդաչու համալիրը կընդգրկվի երկրի բանակի սպառազինության մեջ։

Read More
Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հանդիպումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:   Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։   Սպասվում է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով հանդիպումը։

Read More
Վան Ին կրկին նշանակվել է Չինաստանի արտգործնախարար

Վան Ին կրկին նշանակվել է Չինաստանի արտգործնախարար

Չինաստանի խորհրդարանը Ցին Գանին հեռացրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նոր նախարար է նշանակել Վան Իին: Վերջինս ՉԺՀ-ի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2022 թվականներին։ 2023 թ․ հունվարի 1-ից զբաղեցրել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ցին Գանը չի հայտնվել հանրության առաջ։ Չինաստանի ԱԳՆ-ում նրա գտնվելու…

Read More
Թուրքիան 2023 թ. պաշտպանական արտադրանքի արտահանման ռեկորդային թվով պայմանագրեր է կնքել․ Էրդողան

Թուրքիան 2023 թ. պաշտպանական արտադրանքի արտահանման ռեկորդային թվով պայմանագրեր է կնքել․ Էրդողան

Թուրքիան 2023 թվականին կարողացել է ռեկորդային ծավալների հասցնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման պայմանագրերի կնքումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «IDEF-23» պաշտպանական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Անցյալ շաբաթ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի ժամանակ մենք ստորագրեցինք մեր պատմության մեջ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման ամենամեծ թվով պայմանագրերը։ Մենք վստահ ենք, որ «IDEF-23»…

Read More
ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով

ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով

Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով, ներառյալ՝ Աղդամը: Այս մասին նշված է ԿԽՄԿ-ի տարածած հայտարարության մեջ։ «Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել իր կարևորագույն մարդասիրական գործողություններն այդ տարածքում»,- նշել են կազմակերպությունից, հիշեցրել՝ տասնյակ…

Read More
Սերժ Թանկյանը բաց նամակով Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Սերժ Թանկյանը բաց նամակով Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել, որում Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա ճնշումներին։ Նա հիշեցրել է, որ փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում, սակայն Ադրբեջանը շարունակում է…

Read More
Խորվաթիայում բացվել է Վրաստանի դեսպանություն

Խորվաթիայում բացվել է Վրաստանի դեսպանություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը Զագրեբում մասնակցել են Վրաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։ Երկկողմ հանդիպմանը Ղարիբաշվիլին մանրամասն պատմել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման մասին և նշել, որ երկիրը տարեվերջին սպասում է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն: Նա ընդգծել է, որ Թբիլիսիի համար հատկապես կարևոր է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի…

Read More
Միլլերն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները
		25.07.2023 . Միջազգային

Միլլերն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները 25.07.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ Քուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Քուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ այդ երկրի Սահմանադրությանը…

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ ծանոթանալու նոր սպառազինությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ ծանոթանալու նոր սպառազինությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա։ Նա կմասնակցի Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասանովը կծանոթանա ցուցահանդեսում ներկայացված տարբեր ընկերությունների արտադրության սպառազինությանը, տեխնիկական և ռազմական նշանակության միջոցներին:

Read More
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ․ Փաշինյան

Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը դադարեցնելու համար»,- գրել է վարչապետը՝ Twitter-ի իր միկրոբլոգում տարածելով Լը Մոնդ թերթում հրապարակված իր հոդվածը։…

Read More
Իսրայելում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը

Իսրայելում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը

Թել Ավիվում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը։ Ակցիայի մասնակիցները մի քանի ժամ արգելափակել են երթևեկությունը քաղաքի արևելքում գտնվող Այալոն խոշոր մայրուղով, հրաժարվել են ենթարկվել իրավապահների հրահանգներին։ Ոստիկանության ջոկատները փորձել են բացել մայրուղին և ցուցարարներին ցրել ջրցան մեքենաների օգնությամբ։ Այլ քաղաքներում ևս ցուցարարները փորձել են խոշոր մայրուղիներ փակել։ Ընդհանուր առմամբ երկեկվա ցույցերում ձերբակալվել է 40…

Read More