
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում զորամաս է հրդեհվել
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում զորամաս է հրդեհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Անդրեյ Զայցևը: Նա պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է զորամասի պահեստում, ապա տարածվել 300 քառակուսի մետր տարածքում։ Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։