Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար պետք է համաձայնեցնել միջազգային մեխանիզմը․ ԼՂ նախագահ

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար պետք է համաձայնեցնել միջազգային մեխանիզմը․ ԼՂ նախագահ

Ստեփանակերտ-Բաքու լեգիտիմ երկխոսության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերը հետևեն միջազգային իրավունքի սկզբունքներին ու համամարդկային արժեքներին, որն անպատժելիորեն խախտում է Ադրբեջանը: Միջազգային հանրությանն ուղղված հրատապ ուղերձում ԼՂ-ի նախագահը հորդորում է աղետը կանխելու համար անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ստեփանակերտը մշտապես հանդես է եկել կենսունակ բանակցությունների մեկնարկի օգտին: Հարությունյանի խոսքով՝…

Read More
Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, պաշտպանական կազմակերպություն չէ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Մենք անվտանգության կազմակերպություն չենք։ Հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի և առանձին երկրների համատեքստում, բայց ոչ ԵՄ-ի՝ որպես կազմակերպության»,- ասել է պաշտոնյան։ Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային մի քանի ոլորտում,…

Read More
Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված Թամազ Մելիքիձեի հիշատակը

Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված Թամազ Մելիքիձեի հիշատակը

Այսօր` օգոստոսի 8-ին, ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված զինծառայող Թամազ Մելիքիձեի հիշատակը։ Թամազ Մելիքիձեն ծնվել է Կոթելիա գյուղում 1976 թվականին, սովորել է գյուղի հանրակրթական դպրոցում: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, անցել է պայմանագրային ծառայության այսօր գյուղի հանրակրթական դպրոցը անվանակոչված է Հերոսի անունով, որպեսզի սերունդները հիշեն ու հարգեն պատերազմի հերոսների հիշատակը։ Զոհվածի…

Read More
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները»,- գրել է Ստեփանյանը։ Due to the daily worsening of people’s health conditions…

Read More
Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում

Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում

Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում։ Այդ մասին հայտնել են Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Գոժսկի զորավարժարանում։ Նշվում է, որ զորավարժություններին նախապատրաստվելիս ակտիվորեն օգտագործվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության փորձը։ Ավելի վաղ Լիտվայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ…

Read More
Թուրքիայում երկու ամսում ձերբակալվել է մոտ 36 հազար ապօրինի ներգաղթյալ

Թուրքիայում երկու ամսում ձերբակալվել է մոտ 36 հազար ապօրինի ներգաղթյալ

Թուրքիայում երկու ամսում ձերբակալվել է մոտ 36 հազար ապօրինի ներգաղթյալ, նրանցից 17,3 հազարը արտաքսվել է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիքայան։ «Երկու ամսվա ընթացքում իրականացվել է 2548 գործողություն, որի ընթացքում ձերբակալվել է անօրինական միգրացիայի 1385 կազմակերպիչ, նրանցից 372-ը ձերբակալվել է։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 35 867 ապօրինի ներգաղթյալ, որոնցից 17 258-ն…

Read More
Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
		08.08.2023 . Արցախ

Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 08.08.2023 . Արցախ

Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որոնք ավելի ազդեցիկ դարձան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի վճիռների խախտման ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Այժմ միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն համապատասխան գործիքների կիրառմամբ Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը»,- նշել…

Read More
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը մարդկության դեմ հանցագործություն է․ Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը մարդկության դեմ հանցագործություն է․ Մարուքյան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական Le Monde թերթի հետ հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովի գործոնը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք վերահաստատում ենք Ադրբեջանին ուղղված մեր պահանջը՝ դադարեցնել սովի…

Read More
Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-ի միկրոբլոգում։ «Ներկա իրավիճակի մասին ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»,- ասված է գրառման մեջ:

Read More
Բելառուսի հետ Լիտվայի սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ

Բելառուսի հետ Լիտվայի սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ

Բելառուսի հետ Լիտվայի սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարարությանն առընթեր պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաևասը։ Նրա խոսքով՝ իրադրության փոփոխությանն արձագանքելու համար ամենակարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացուցիչ ուժեր տեղակայել սահմանի մոտ։ Պաշտոնյայի գնահատմամբ, սակայն, սահմանին իրավիճակը մնում է կայուն, բայց լարվածությունը պահպանվում է։ Լիտվայում երկրի…

Read More
Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Իսմայիլ Գյունայդինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Կողմերը կարևորել են երկու երկրների բանակների միջև փոխգործակցության և ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության զարգացումը: Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Read More
Նիգերը պատրաստվում է աֆրիկյան երկրների հնարավոր ռազմական միջամտությանը

Նիգերը պատրաստվում է աֆրիկյան երկրների հնարավոր ռազմական միջամտությանը

Նիգերի զինված ուժերը մայրաքաղաք Նիամեյ են տեղափոխում հավելյալ ուժեր՝ հնարավոր միջամտությանը նախապատրաստվելու համար, քանի որ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության՝ իշխանությունը զիջելու պահանջով վերջնագրի ժամկետն ավարտվել է: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Երկրի տարբեր հատվածներից զինծառայողները մոտ 40 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով օգոստոսի 6-ի երեկոյան ժամանել են մայրաքաղաք։ Աֆրիկյան պետությունների վերջնագիրը ներկայացվել էր…

Read More
Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար

Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար: Այդ մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։ Նրա խոսքով՝ այս միջոցները հատկացվում են Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում: Դիվանագետը նշել է, որ 2020 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան ականների սպառնալիքի դեմ պայքարելու համար Ադրբեջանին…

Read More
Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման

Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման

Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման՝ հայտնել է Հանրապետության պաշտպանության նախարարությունը։  Գերատեսչությունը նման քայլը բացատրել է «լեհ-բելառուսական սահմանին դինամիկ իրավիճակով և սահմանապահ ծառայության պարետի պահանջով: «Ազգային պաշտպանության նախարարը հանձնարարել է կատարել պահանջը և լրացուցիչ զորքեր ուղարկել, որոնք հատկացված են լեհ-բելառուսական սահմանի պարեկության համար և մասնակցում են «Անվտանգ Պոդլյասյե» գործողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Երկու…

Read More
Թուրքիան կարող է արդյունավետ դեր ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Միլլեր

Թուրքիան կարող է արդյունավետ դեր ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցին։   Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին խոսելիս Միլլերը նշել է․ «Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեմ ուզում նշել․ դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ, որ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է…

Read More
Սևծովյան նախաձեռնությանը ՌԴ մասնակցությունը կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ․ Բլինքեն

Սևծովյան նախաձեռնությանը ՌԴ մասնակցությունը կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ․ Բլինքեն

Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության վերականգնումն ուղղակիորեն կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ: Նման կարծիք է հայտնել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ֆրանսիական RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։ Պաշտոնյան իր անհամաձայնությունն է հայտնել ռուսական կողմի այն հայտարարությունների հետ, թե հացահատիկի մատակարարման հարցում լուրջ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից արտահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել։ «Ինչ վերաբերում…

Read More
Պեկինը փորձում է գտնել ուկրաինական ճգնաժամի լուծման խաղաղ ճանապարհը․ Չինաստանի ԱԳ նախարար

Պեկինը փորձում է գտնել ուկրաինական ճգնաժամի լուծման խաղաղ ճանապարհը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանն անկախ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և փորձում է գտնել դրա լուծման խաղաղ ճանապարհը: Այդ մասին, ըստ Չինաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է արտգործնախարար Վան Ին։ Ըստ նրա՝ Պեկինն ակտիվորեն նպաստում է խաղաղ գործընթացին և առաջ մղում բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարցը լուծելիս Պեկինը…

Read More
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերիս համար․ Ադամս

Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերիս համար․ Ադամս

«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։ «Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Եվ ես կշարունակեմ գրել Twitter-ում»,- իր միկրոբլոգում գրել է…

Read More
ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին․ Reuters

ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին․ Reuters

Միացյալ Նահանգները այսօր մտադիր է հայտարարել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ հաղորդում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ փաթեթում կներառվեն հակատանկային հրթիռային համալիրներ, այդ թվում՝ TOW և Javelin, ականազերծման միջոցներ և Patriot զենիթահրթիռային համալիրների զինամթերք: Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խոստովանել էին, որ թյուրիմացության պատճառով սխալ են գնահատել Կիևին…

Read More
Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները․ Շիֆ

Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները․ Շիֆ

Այն օրվանից, երբ սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը, ես Կոնգրեսի իմ գործընկերների և երկրի հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը՝ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար՝ Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։ «Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ կենսական…

Read More