Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են. Զելենսկի

Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են. Զելենսկի

Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին RTP լրատվամիջոցին տված բացառիկ հարցազրույցում և նշել դրանց համար անհրաժեշտ պայմանը՝ Մոսկվան պետք է հարգի մեր իրավունքները, մեր հողում ապրելու իրավունքը, և ռուսական ուժերը ամբողջությամբ պետք է լքեն Ուկրաինայի տարածքը՝ շեշտել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկրի համար կարևոր է,…

Read More
Բաքուն կրակում է կոմբայնների ուղղությամբ, բայց ալյուր է առաջարկում. ԼՂ-ն մերժում է «օգնությունը»

Բաքուն կրակում է կոմբայնների ուղղությամբ, բայց ալյուր է առաջարկում. ԼՂ-ն մերժում է «օգնությունը»

Մեր միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է՝ սա Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն է, որը մերժում է Աղդամի ճանապարհով Բաքվի օգնությունը: Ասկերան-Աղդամ ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցները նաև հիշեցնում են՝ ալյուր ուղարկող Ադրբեջանը թույլ չի տալիս, որ ԼՂ-ում հացահատիկ հավաքեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, գրում է DW-ն։ Այն, ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, կներառի, մասնավորապես, հակաօդային պաշտպանության AIM-9M հրթիռներ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի արկեր, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ, Javelin համալիրներ, ինչպես նաև այլ հակատանկային համակարգեր և հրթիռներ։ Բացի այդ,…

Read More
ԼՂ բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը
		30.08.2023 . Արցախ

ԼՂ բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը 30.08.2023 . Արցախ

ԼՂ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։   «Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝…

Read More
«Իդալիա» փոթորիկը հասել է Ֆլորիդայի ափերին

«Իդալիա» փոթորիկը հասել է Ֆլորիդայի ափերին

«Իդալիա» փոթորիկը, որին տրվել է վտանգավորության երրորդ կարգ, հարվածել է Ֆլորիդայի Բիգ Բենդի ափին», հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը։ Օդերևութաբանների տվյալներով՝ այժմ փոթորիկը շարժվում է ժամում 30 կիլոմետր արագությամբ, քամու պոռթկումները հասնում են ժամում 205 կիլոմետրի։ Ֆլորիդա նահանգի ավելի քան 161 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Ավելի վաղ Navy Times-ը հայտնել էր, որ…

Read More
Անձրևի տակ և առանց հոլիվուդյան հայտնիների. Վենետիկում սկսվում է 80-րդ կինոփառատոնը

Անձրևի տակ և առանց հոլիվուդյան հայտնիների. Վենետիկում սկսվում է 80-րդ կինոփառատոնը

Հեղեղումների սպառնալիքի և Ամերիկյան դերասանների գիլդիայի սահմանափակումների պայմաններում Վենետիկում մեկնարկում է հոբելյանական 80-րդ կինոփառատոնը: Չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, անձրևոտ Վենետիկյան Լիդոն պատրաստվում է հյուրընկալել տարբեր երկրների դերասաններին, ռեժիսորներին և հյուրերին: «Օսկարի» մեկնարկային հարթակ համարվող Վենետիկյան կինոփառատոնը բացում է իր դռները՝ շատ սպասված ֆիլմերի համար, սակայն այս տարի սովորականից ավելի քիչ աստղերի մասնակցությամբ, քանի որ հոլիվուդյան դերասանների…

Read More
Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ. Լուազո

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ. Լուազո

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Թվիթերի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է։ Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Ալիևի նկատմամբ»,- գրել է Լուազոն:

Read More
Արայիկ Հարությունյանը ողջունել է ԼՂ-ին ուղարկված հումանիտար բեռների շարասյունն ուղեկցող Ֆրանսիայի պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանը ողջունել է ԼՂ-ին ուղարկված հումանիտար բեռների շարասյունն ուղեկցող Ֆրանսիայի պատվիրակությանը

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է ԼՂ-ի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող  պատվիրակության անդամներին: «Նախագահ Հարությունյանը Արցախի իշխանությունների ու ժողովրդի երախտագիտությունն է հայտնել  Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, որոնք Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել  իրենց սկզբունքներին…

Read More
Սանկտ Պետերբուրգում Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են առանց զինվորական պատիվների

Սանկտ Պետերբուրգում Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են առանց զինվորական պատիվների

Ազգային գվարդիայով շրջափակված, առանց կողմնակի անձանց և լրագրողների ներկայության, երեքշաբթի տեղի է ունեցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը։ Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահը ներկա չի եղել հրաժեշտին, գրում է Euronews-ը։ Արարողությանը մասնակցել է մոտ 30 մարդ, միայն մտերիմներն ու հարազատները, հայտնել են գերեզմանատան աշխատակիցները։ «Վագների» ղեկավարի գերեզմանաքարի վերևում տեղադրված է փայտե խաչ՝ շրջապատված ռուսական…

Read More
Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի դերը Հյուսիս-հարավ նախագծում

Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի դերը Հյուսիս-հարավ նախագծում

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հնդկաստանում Իրանի դեսպան Իրաջ Էլահիի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Աբդոլլահիանը, մատնանշելով դեպի արևելք Իրանի արտաքին քաղաքականությունում Հնդկաստանի կարևոր տեղը, ընդգծել է երկկողմ տնտեսական նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:    Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Հնդկաստանին կարևոր և ակտիվ մասնակից է անվանել Հյուսիս-Հարավ նախագծում և գոհունակություն հայտնելով Չաբահարի հարցով երկկողմ…

Read More
Ուկրաինայի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են օդային հարձակման

Ուկրաինայի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են օդային հարձակման

Ուկրաինական կողմը տեղեկացրել է, որ գիշերը Ուկրաինայի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել, գործել է հակաօդային պաշտպանության համակարգը: Պայթյուններ են գրանցվել Կիևի ծայրամասերից ոչ հեռու, Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում, Չերկասկի մարզում և Օդեսայում։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Read More
ԼՂ պետնախարարը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հրավիրել է խորհրդակցություն

ԼՂ պետնախարարը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հրավիրել է խորհրդակցություն

ԼՂ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ:   «ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների և նախապատրաստական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները: Նախարարն ընդգծել է հատկապես գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների…

Read More
Աֆրիկյան ևս մեկ երկրում՝ Գաբոնում, պետական հեղաշրջում է կատարվել

Աֆրիկյան ևս մեկ երկրում՝ Գաբոնում, պետական հեղաշրջում է կատարվել

Գաբոնի զինվորականները Gabon 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել են երկրում ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։ Չորեքշաբթի առավոտյան Գաբոնի գործող նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան վերընտրվել էր պետության ղեկավարի պաշտոնում՝ ստանալով ձայների 64,2%-ը։ Նա Գաբոնը նախագահել է ավելի քան 40 տարի: Զինվորականները հաստատում են, որ երկրում իրականացվել է պետական հեղաշրջում: Սակայն միջազգային հանրությանը դեռ պարզ…

Read More
Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի Մոսկվայի, Պսկովի, Ռյազանի, Կալուգայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման: Սևաստոպոլի շրջանում էլ Սևծովյան նավատորմի հակասուզանավային ուժերի աջակցությամբ ոչնչացվել են ծովային անօդաչու սարքերը: Սակայն դրոնների ամենազանգվածային հարձակումը եղել է Պսկովի մարզում: Այնտեղ ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են օդանավակայանը, որը գտնվում է նաև Ռուսաստանի…

Read More