Կուլեբան քննադատել է ուկրաինական հակահարձակումից դժգոհողներին
		31.08.2023 . Միջազգային

Կուլեբան քննադատել է ուկրաինական հակահարձակումից դժգոհողներին 31.08.2023 . Միջազգային

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, նաև ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ։ Ռուսաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կառուցողական և օգտակար դեր կարող է ունենալ այս ջանքերում: Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Մենք կրկնում ենք…

Read More
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ
		31.08.2023 . Արցախ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ 31.08.2023 . Արցախ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հիմնախնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Read More
Միացյալ Թագավորությունը պաշտպանության նոր նախարար ունի

Միացյալ Թագավորությունը պաշտպանության նոր նախարար ունի

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը պաշտպանության նոր նախարար է նշանակել էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրանտ Շեփսին: Այդ մասին նշված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Բեն Ուոլեսը հրաժարական է ներկայացրել:

Read More
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղարի առաջին տեղակալի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է պետքարտուղարի առաջին տեղակալի հետ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմն այսօր ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցին: «Վերահաստատվեց երկու երկրների ընդհանուր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորման և ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում»,- նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի X-ի (նախկին Twitter-ի) միկրոբլոգում:

Read More
Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Լավրով

Մոսկվան կողմ է Անկարայի հետ փոխգործակցության խորացմանը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և շահագրգռված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք շահագրգռված ենք նաև բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի,…

Read More
Ռուսաստանի ՀՕՊ միջոցները Բրյանսկի մարզում խոցել են ուկրաինական հերթական անօդաչու թռչող սարքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները Բրյանսկի մարզում խոցել են ուկրաինական հերթական անօդաչու թռչող սարքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները այսօր կեսօրին խոցել են ուկրաինական հերթական անօդաչու թռչող սարքը՝ հայտնել են ՌՊ պաշտպանության նախարարությունից: «Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում»,- տեղեկացրել են գերատեսչությունից։ Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտարարել է, որ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի երկնքում:

Read More
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Մոսկվա, նրան ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նախորդ շաբաթ Ֆիդանը այցելել էր Ուկրաինա։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների գլխավոր թեման հացահատիկի գործարքն է: Նշվում է, որ Ֆիդանի և Լավրովի բանակցությունների արդյունքները կներկայացվեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների…

Read More
ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը. Կովաչև
		31.08.2023 . Արցախ

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը. Կովաչև 31.08.2023 . Արցախ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և խաղաղության հաստատմանը: «Համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի …

Read More
Յոհաննեսբուրգի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել

Յոհաննեսբուրգի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, ևս 52-ը վիրավորվել է։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են, սակայն հրդեհը սկսվել է մոմի կամ գազի այրիչի բռնկման պատճառով:

Read More
Հաջիևը դժգոհել է ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն դոլարի աջակցության կապակցությամբ

Հաջիևը դժգոհել է ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն դոլարի աջակցության կապակցությամբ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դժգոհություն է հայտնել Հայաստանի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցության կապակցությամբ։ Նա Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ներկայության և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար: Հաջիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խոչընդոտում են Աղդամի ճանապարհով Ադրբեջանական Կարմիր մահիկի հումանիտար օգնության տեղափոխմանը: Նա հնչեցրել…

Read More
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել Աղդամ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել Աղդամ

Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել Աղդամ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այցի մասնակիցները եղել են Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում, որտեղ գտնվում են Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարները։ Ուղևորությանը մասնակցում է 60 մարդ ավելի քան 50 երկրից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև լրագրողներ:

Read More
Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում
		31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում 31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը, և այն հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից։ Անվտանգ երկրների ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիների ապաստանի դիմումներն ավելի արագ ընթացք կստանան, իսկ մերժման դեպքում արտաքսման ընթացակարգն անհամեմատ կհեշտանա:

Read More
Գերմանացի պատգամավորն առաջակել է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Գերմանացի պատգամավորն առաջակել է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը: «Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության փխրուն գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ…

Read More
Բրունո Ռետայոն Ֆրանսիայի իշխանությանը կոչ է արել ընդունել բանաձև՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացման մասին

Բրունո Ռետայոն Ֆրանսիայի իշխանությանը կոչ է արել ընդունել բանաձև՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացման մասին

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Լաչինի արգելափակված միջանցքից: «Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը փակել է ավտորիտար Ալիևը անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետք է վերջ դնել նրա վարած ցեղասպան քաղաքականությանը, որը դատապարտվել է…

Read More
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված ֆրանսիացի պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հումանիտար օգնության նախաձեռնության և նրանց արած հայտարարությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը «հայամետ» է որակել: Բուայոնին հայտնել են, թե «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն» անընդունելի է։

Read More
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում. Գերմանիայի ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում. Գերմանիայի ԱԳ նախարար

Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում, որն ընթանում է Իսպանիայի Տոլեդո քաղաքում: «Իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է: Մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք…

Read More
Ավելի քան 120 հազար հայ անելանելի իրավիճակում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով. կանադացի սենատոր

Ավելի քան 120 հազար հայ անելանելի իրավիճակում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով. կանադացի սենատոր

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը իր X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը: «Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով»,- նշել է սենատորը, հավելել՝ Արևմուտքն էլ հավանություն է տալիս դրան: «Ամոթ է»,- նշել է Հուսակոսը: Over 120,000 ethnic Armenians are trapped in desperate circumstances…

Read More
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքներին աջակցության համար

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքներին աջակցության համար

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքներին: «Շնորհակալություն ենք հայտնում ֆրանսիական համայնքներին ցեղասպանության ժամանակ Արցախին ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն նրանց ղեկավարներին՝ Լաչինի միջանցքի արգելափակված մուտք այցելելու համար: Ադրբեջանը նաև արգելափակում է նրանց օգնությունը»,- X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է Հարությունյանը։ Nous remercions les communautés françaises pour l’aide à Artsakh pendant le…

Read More
Աբդոլլահիանը Դամասկոսում իր պաշտոնակցի հետ քննարկել է Սիրիա-Թուրքիա հարաբերությունները

Աբդոլլահիանը Դամասկոսում իր պաշտոնակցի հետ քննարկել է Սիրիա-Թուրքիա հարաբերությունները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Ֆեյսալ Ալ Միղդադի հետ: IRNA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը, անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերություններին, ընդգծել է, որ Իրանը կշարունակի ջանքեր գործադրել Սիրիայի ու Թուրքիայի միջև թյուրըմբռնումների վերացման, երկու երկրի սահմանին անվտանգության հաստատման համար: Աբդոլլահիանը նաև քննադատել է…

Read More