Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է․ Օլիվիե Դըկոտինյին

Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է․ Օլիվիե Դըկոտինյին

Սյունիքի մարզում գտնվող Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է, որը վճռականորեն ուղղված է դեպի մեր երկիրը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ մտքեր փոխանակեցինք Վյեն քաղաքի հետ այս քաղաքի եղբայրացման և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիների շուրջ»,- նշել է դիվանագետը:

Read More
ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր

ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման տարբերակը Բելառուսին ուղղված Լեհաստանի մեղադրանքների կապակցությամբ։ «ՆԱՏՕ-ի երկրների կողմից 5-րդ հոդվածը կիրառելու գործընթաց կա: Մենք ներկայումս նման իրավիճակում չենք»,- ընդգծել է Միլլերը: Օգոստոսի 1-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բելառուսական երկու ուղղաթիռներ խախտել են երկրի…

Read More
Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Ադրբեջանի կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում։ Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ ձերբակալելուց հետո Վագիֆ Խաչատրյանին հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն, նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից…

Read More
Ռուսաստանն ընդլայնել է ոչ բարյացակամ երկրների ցանկը
		03.08.2023 . Միջազգային

Ռուսաստանն ընդլայնել է ոչ բարյացակամ երկրների ցանկը 03.08.2023 . Միջազգային

Ռուսաստանը Նորվեգիան ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք ոչ բարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Պարզաբանվում է, որ այդ ցանկում ընդգրկված դիվանագիտական առաքելությունների համար ՌԴ տարածքում գործունեությունը սահմանափակված է: Այս պահին Մոսկվան սահմանափակումներ է սահմանել նաև ԱՄՆ-ի, Չեխիայի, Հունաստանի, Դանիայի,…

Read More
Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը անդրադարձել է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ «Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է ենթադրել պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը հղում է կատարում Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ…

Read More
Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերում զինվորականների կողմից պետության ղեկավար հռչակված Աբդուրահման Տչիանին հայտարարել է, որ ապստամբները տեղի չեն տա միջազգային ճնշումներին և Մոհամեդ Բազումին չեն վերականգնի երկրի նախագահի պաշտոնում: Տչիանին անօրինական և անմարդկային է անվանել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի սահմանած պատժամիջոցները: Կառույցը ապստամբներից պահանջում են երկրում սահմանադրական կարգի վերականգնում։ «Ոչինչ չի խանգարի անցումային շրջանին և ազգային ինքնիշխանության պահպանմանը։…

Read More
Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է Թեհրանի և Մինսկի միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են Իրանի և Բելառուսի զինված ուժերի միջև պաշտպանական փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմական համագործակցության կարևորությանը: Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Արևմուտքի…

Read More
Կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։ «Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է…

Read More
Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները

Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները

Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները։ Օգոստոսի 2-ի երեկոյան Թել Ավիվում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ ցույց տալով իրենց աջակցությունը դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը: Times of Israel պարբերականի տվյալով՝ բողոքի երթեր են ընթանում ոչ…

Read More
Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել․ «Կարևոր հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարի կամքի ոգով երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և…

Read More
Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչների այցելություն

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչների այցելություն

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է այցելություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում: Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, և դեռ որևէ տեղաշարժ չկա. գիշերվա ընթացքում ևս նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, և Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն 21 բեռնատար է սպասում՝ բեռնված հումանիտար բեռով: Վերջին երկու բեռնատարում՝ բացառապես…

Read More
Շրջափակումը բացասական հետևանքներ է թողել նաև ԼՂ անշարժ գույքի շուկայի վրա

Շրջափակումը բացասական հետևանքներ է թողել նաև ԼՂ անշարժ գույքի շուկայի վրա

ԼՂ շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: Այս մասին հայտնում են ԼՂ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտենից: 2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ…

Read More
Ֆոն դեր Լայենի իրավահաջորդը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կարող է լինել Թիերի Բրետոնը. Politico

Ֆոն դեր Լայենի իրավահաջորդը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կարող է լինել Թիերի Բրետոնը. Politico

Ուրսուլա ֆոն դեր Լայենի իրավահաջորդը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնում կարող է լինել Թիերի Բրետոնը՝ ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատարը, որը, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու է նաև Ուկրաինա արկերի մատակարարման համար, գրում է Politico-ն: Պարբերականի տեղեկություններով՝ Բրետոնն «իր ձեռքին հսկայական իշխանություն է կենտրոնացրել»: Նա հաստատում է ԵՄ բոլոր որոշումները, որոնք վերաբերում են ընդհանուր շուկայի գործունեությանը՝…

Read More
Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերարտահանման համար, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարից հունիս հանրապետությունը Ռուսաստան է արտահանել 3700-ից ավելի ավտոմեքենա՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Եվրամիությունը, պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում, արգելք…

Read More
Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում

Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գտնվող ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Զորավարժանքի նպատակն է ցույց տալ «Պարսից ծոցում և իրանական կղզիներում անվտանգությունն ապահովելու ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հեղինակությունն ու մարտական պատրաստականությունը»: Զինվորականները վայրէջք են կատարել նաև Մեծ Տոմբ կղզում։ Զորավարժություններին մասնակցում են իրանական…

Read More
ԵՄ-ն և Թուրքիան քննարկում են Մաքսային միության ընդլայնումը

ԵՄ-ն և Թուրքիան քննարկում են Մաքսային միության ընդլայնումը

Եվրամիությունը (ԵՄ) և Թուրքիան բանակցում են Մաքսային միության համաձայնագրի ընդլայնման շուրջ։ Դա տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների ջերմացման ֆոնին, երբ հայտարարվեց, որ Անկարայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ստոկհոլմի հայտին հավանություն տալու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալությունն ուշադրություն է հրավիրում ​​այն փաստին, որ անցյալ ամիս ԵՄ Արևելյան գործընկերության նախարարները հայտարարեցին իրենց պատրաստակամության…

Read More
Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայի հարավում պայթյուններից զգալի վնասների մասին

Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայի հարավում պայթյուններից զգալի վնասների մասին

Առավել զգալի վնասներ են գրանցվել Ուկրաինայի հարավում գիշերը տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Գիշերն Օդեսայի մարզի Իսմայիլ քաղաքում, որը Դանուբի խոշոր նավահանգիստն է, պայթյուններ են տեղի ունեցել։ Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերն ավելի ուշ հայտնել է, որ տարածաշրջանի արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել: Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել…

Read More
Պուտինը և Էրդողանը քննարկել են հակամարտությունն Ուկրաինայում, հացահատիկային գործարքը

Պուտինը և Էրդողանը քննարկել են հակամարտությունն Ուկրաինայում, հացահատիկային գործարքը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ երկխոսությունն ընթացել է ռուս-թուրքական բազմաբնույթ համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ուրվագծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման փաթեթային համաձայնագրերի դադարեցման և ռուսական պարենի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման հետ։ Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը
		02.08.2023 . Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը 02.08.2023 . Միջազգային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, նշել է, որ դա սրում է իրավիճակը: «Առաջին հերթին դա սրում է իրավիճակը։ Երկրորդ՝ մենք տեսել ենք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։ Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի…

Read More
Էրդողանը փոխել է Թուրքիայի ոստիկանական գերատեսչությունների ղեկավարների մեծ մասին

Էրդողանը փոխել է Թուրքիայի ոստիկանական գերատեսչությունների ղեկավարների մեծ մասին

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով Թուրքիայի 81 նահանգի 52-ի անվտանգության վարչությունների ղեկավարները փոխվել են։ Նրա համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության Resmi Gazete տեղեկագրում։ T24 լրատվական պորտալը նշում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի օրոք նշանակվել է 24 ոստիկանապետ, այդ թվում՝ Թուրքիայի մայրաքաղաքում։ Թուրքիայի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել ոստիկանական բաժանմունքների ղեկավարների մեծ մասին փոխելու պատճառները։ Ընդդիմադիր…

Read More
Չեխիան ևս 14 քաղաքացու թույլ է տվել միանալ Ուկրաինայի զինված ուժերին

Չեխիան ևս 14 քաղաքացու թույլ է տվել միանալ Ուկրաինայի զինված ուժերին

Չեխիայի նախագահ Պետր Պավելը երկրի 14 քաղաքացու թույլատրել է միանալ Ուկրաինայի զինված ուժերին, նա մերժել է ևս 8 դիմումը։ Այդ մասին հայտնում է iROZHLAS լրատվական պորտալը։ Երկրի նախագահի թույլտվությունն անհրաժեշտ է չեխերի համար, որոնք ցանկանում են օրինական կերպով մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը, քանի որ նրանց արգելվում է ծառայել օտարերկրյա զինված ուժերում։ Այս պահին Չեխիայի միայն 146…

Read More
ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆն Ադրբեջանի ագրեսիան համարել է սարսափելի է և անողոք։ «Արցախի ժողովրդին մարդասիրական օգնությունը սադրանք չէ, դա անհրաժեշտություն է։ Ադրբեջանը պետք է թույլ տա հումանիտար ռեսուրսների տեղափոխումը Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում:

Read More
ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել. Միլլեր

ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը լրագրողի հարցին, թե Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելելով տարածաշրջան, ինչ է փոխանցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, պատասխանել է, որ այդ ուղևորության մասին մանրամասներ չի կարող հայտնել: Միաժամանակ խոսնակը կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների  հարցում: «Բազմիցս հայտարարել ենք, թե հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել: Դա…

Read More
ԼՂ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում. ԼՂ ԱԱԾ

ԼՂ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում. ԼՂ ԱԱԾ

ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են ԼՂ ԱԱԾ-ից: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԼՂ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ ԼՂ իշխանությունները միջադեպի…

Read More
Ալմաթիի 16 հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ալմաթիի 16 հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ալմաթիում 16 հարկանի շենքում էլեկտրական մալուխների վառվելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ փրկարարները տարհանել են ավելի քան 250 մարդու: Տան մի քանի բնակիչ պատուհաններից ցած են նետվել ներքևում տեղադրված գորգերի և ներքնակների վրա։ Քաղաքի հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ հրդեհից տուժելու…

Read More
ԼՂ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ձերբակալվել է երկրի սահմանապահ ծառայության կողմից

ԼՂ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ձերբակալվել է երկրի սահմանապահ ծառայության կողմից

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԼՂ քաղաքացի, 1962 թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:    Նա 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:   Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:   Հանգամանքները ճշտվում են…

Read More
Իզմիր քաղաքում Շվեդիայի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Իզմիր քաղաքում Շվեդիայի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Թուրքիայի Իզմիր քաղաքում Շվեդիայի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել՝ հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել է դիվանագիտական առաքելության աշխատակցուհին։ Լրատվամիջոցների տվյալով՝ նա Թուրքիայի քաղաքացի է։ Հարձակումը, նախնական տեղեկությունով, իրականացրել է Սիրիայի քաղաքացի։ Այդպիսով նա դժգոհություն է հայտնել վիզաների ձևակերպման հետ կապված իրավիճակից։

Read More
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը հայտնել է, որ քաղաքին սպառնում է անդառնալի վնասներ մի շարք գործոնների, այդ թվում՝ կլիմայական խնդիրների, զանգվածային զբոսաշրջության պատճառով: Գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնած է հեղեղումների վտանգի առաջ։ Կառույցում կարծում են, որ Իտալիայի…

Read More
Կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ-ում մարդկանց կյանքի որակը. Ստեփանյան

Կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ-ում մարդկանց կյանքի որակը. Ստեփանյան

2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն է՛լ ավելի է խորացրել ԼՂ ժողովրդի զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման պայմաններում։ Այդ մասին տեղեկացրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Առավել անհրաժեշտ սննդի և կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը՝ հանգեցնելով թերսնուցման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության»,- նշել է Ստեփանյանը:

Read More
Իրանը դիվանագիտական ուղիներ է օգտագործում, որպեսզի վերականգնի միջուկային գործարքը․ Քանանի

Իրանը դիվանագիտական ուղիներ է օգտագործում, որպեսզի վերականգնի միջուկային գործարքը․ Քանանի

Փորձը ցույց է տվել, որ իրանական կողմը չի կարող որևէ տեսակի բանակցություն վարել Միացյալ Նահանգների կառավարության հետ. Վաշինգտոնին հնարավոր չէ վստահել, քանի որ նա շարունակաբար դրժում է խոստումները և տապալում գործադրված ջանքերը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ Իրանը դիվանագիտական ուղիներ է օգտագործում, որպեսզի բոլոր կողմերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ստիպի վերականգնել Իրանի…

Read More