Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Աֆրիկյան Միության Խաղաղության և անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Նիգերի անդամակցությունը կազմակերպությունում՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Նշվում է, որ Աֆրիկյան միությունն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի ջանքերին՝ Նիգերում խաղաղ ճանապարհով կարգուկանոնը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, կազմակերպությունից ընդգծել են, որ դիտարկում են Նիգերում ռազմական միջամտության հնարավոր հետևանքները։

Read More
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 25-ին կմեկնի Ուկրաինա: Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Ֆիդանը Ուկրաինա այցից հետո կմեկնի նաև Ռուսաստան։ Նրա այցի գլխավոր նպատակն է վերականգնել հացահատիկի գործարքը և փորձել համոզել կողմերին՝ դադարեցնել կրակը։

Read More
ԼՂ ԱԺ նախագահը ՆԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր

ԼՂ ԱԺ նախագահը ՆԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից: Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում: Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է,…

Read More
Ֆիդանը ԵՄ-ին կոչ է արել հավանություն տալ Անկարայի անդամակցության հայտին «քանի դեռ հնարավորություն կա»

Ֆիդանը ԵՄ-ին կոչ է արել հավանություն տալ Անկարայի անդամակցության հայտին «քանի դեռ հնարավորություն կա»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եվրամիությանը կոչ է արել հավանություն տալ իր երկրի անդամակցության հայտին «քանի դեռ կա նման հնարավորություն»: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին նոր հնարավորություններ կստեղծի ինչպես միության, այնպես էլ մեր տարածաշրջանի համար։ Ես եվրոպացի առաջնորդներին խորհուրդ եմ տալիս օգտվել հնարավորությունների պատուհանից, քանի դեռ այն չի փակվել»,- ընդգծել է նա Անկարայում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին…

Read More
Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, սակայն հանդիպման ժամկետները հայտնի չեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը: «Այցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև բանակցություններ են ընթանում, հնարավոր է՝ որոշ մանրամասներ պարզվեն Ռուսաստան Թուրքիայի ԱԳ նախարարի նախատեսվող այցի ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։…

Read More
Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում․ Բորել

Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով բարձր մակարդակի հանդիպման հետ կապված աշխատանքներ են տարվում։ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկման նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Նյու…

Read More
Բաքվում Իրանի և Ռուսաստանի դեսպանները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Բաքվում Իրանի և Ռուսաստանի դեսպանները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպանները՝ հայտնել է իրանական ISNA գործակալությունը: Կողմերը քննարկել են Մոսկվա-Թեհրան-Բաքու եռակողմ համագործակցությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Լեռնային Ղարաբաղում իրադրությանը, Կասպից ծովի առափնյա երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Read More
Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանությունը երկու հարձակողական անօդաչու թռչող սարք է խոցել։ Անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում…

Read More
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

Այսօր Յոհաննեսբուրգում մեկնարկում ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը։ Այն կանցկացվի օգոստոսի 22-24-ը՝ ՀԱՀ-ի նախագահությամբ: Նախատեսվում է, որ հնգյակը կքննարկի կազմակերպության ընդլայնման հնարավորությունը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 23 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Բելառուսը, Եգիպտոսը և Թաիլանդը, ցանկություն են հայտնել անդամակցել ԲՐԻՔՍ-ին: Գագաթնաժողովին հրավիրվածների թվում են աֆրիկյան 54 երկրների ղեկավարները։ Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից,…

Read More
Մելանի Ժոլին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում Կանադայի դեսպանության բացմանը

Մելանի Ժոլին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում Կանադայի դեսպանության բացմանը

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստան և անձամբ կմասնակցի Երևանում Կանադայի դեսպանության բացման արարողությանը։ Այս մասին հայտնել են Կանադայում Հայ դատի հանձնախմբից։

Read More
Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների 63 օջախի դեմ

Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների 63 օջախի դեմ

Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհի 63 օջախի դեմ, որոնք առաջացել են վերջին մեկ օրվա ընթացքում: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսի խոսքով՝ օգոստոսի 19-ից չի հաջողվում մարել հրդեհը, որը շարունակվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս արվարձանում: Երեք օրվա ընթացքում տարհանվել են 13 բնակավայրի բնակիչներ։ Օգոստոսի 21-ի հզոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Կավալա և…

Read More
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ծանուցումը հրապարակված է դեսպանատան կայքում: Որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը: Դեսպանությունը հիշեցրել է, որ…

Read More
Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի` անհետ կորելու մասին: ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում` օգոստոսի 22-ին` ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։

Read More
Լայենը` ԵՄ անդամակցության ձգտող բալկանյան երկրների մասին
		21.08.2023 . Միջազգային

Լայենը` ԵՄ անդամակցության ձգտող բալկանյան երկրների մասին 21.08.2023 . Միջազգային

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է սեպտեմբերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը նաև նշել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Տարածաշրջանային, միջազգային անցուդարձի ուշագրավ նորությունները՝ տեսաշարում: Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
Զելենսկին Դանիայից ուղևորվել է Հունաստան

Զելենսկին Դանիայից ուղևորվել է Հունաստան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Աթենք, որտեղ կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Նախատեսվում է նաև պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: Երեկոյան տեղի կունենա ընթրիք, որին կմասնակցեն բալկանյան երկրների ղեկավարները, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ավելի վաղ…

Read More
Նիդերլանդները և Դանիան Կիևին խոստացել են F-16 կործանիչներ տրամադրել

Նիդերլանդները և Դանիան Կիևին խոստացել են F-16 կործանիչներ տրամադրել

Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին Նիդերլանդներ և Դանիա կատարած այցերի ժամանակ այդ պետությունների ղեկավարներից հավաստիացումներ է ստացել, որ Կիևն ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ կստանա։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Կիևին 19 ամերիկյան F-16 կործանիչներ կմատակարարի:  Ավելի վաղ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռների մատակարարման թույլտվություն էր տվել Կոպենհագենին և Ամստերդամին՝ Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ…

Read More
Մարտակերտի 35-ամյա բնակիչն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել
		21.08.2023 . Արցախ

Մարտակերտի 35-ամյա բնակիչն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել 21.08.2023 . Արցախ

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։   Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս…

Read More
Ակնկալում ենք, որ Պուտինը և Զելենսկին կընդունեն Թուրքիայի միջնորդությունը. Էրդողան

Ակնկալում ենք, որ Պուտինը և Զելենսկին կընդունեն Թուրքիայի միջնորդությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին կհամաձայնվեն ընդունել Թուրքիայի միջնորդական դերը կարգավորման բանակցություններում: «Մենք ձգտում ենք դրան և ուզում ենք դա: Հուսով եմ, որ երկու ղեկավարներն էլ կհամաձայնեն մեր միջնորդությանը, և մենք արդյունքի կհասնենք»,- հայտարարել է Էրդողանը Բուդապեշտից վերադառնալուց հետո: Թուրքիայի նախագահը ծրագրում…

Read More
Եվրոպայում հրդեհներ են, իսկ ԱՄՆ-ում՝ ջրհեղեղներ

Եվրոպայում հրդեհներ են, իսկ ԱՄՆ-ում՝ ջրհեղեղներ

Հունաստանն ու Իսպանիան շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ: Հունաստանի իշխանությունները նախազգուշացնում են Աթենքի տարածքում և երկրի այլ շրջաններում հրդեհների բարձր վտանգի մասին: Թուրքիայի սահմանի մոտ մի քանի գյուղ տարհանվել է։ Իսպանական Տեներիֆեում հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել վերջին հինգ օրերին մոլեգնող կրակը: Հրդեհն ընդգրկել է ավելի քան 5 հազար հեկտար։ Քաղաքի շատ բնակիչներ…

Read More
Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան

Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին և միջազգային հանրության արձագանքին: «Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար ապրանքների, ալյուրի և այլ առաջնահերթ սննդի առաքումները…

Read More
Թրամփը չի մասնակցի նախընտրական ներկուսակցական բանավեճի առաջին փուլին

Թրամփը չի մասնակցի նախընտրական ներկուսակցական բանավեճի առաջին փուլին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ հանրապետականների նախագահական ներկուսակցական բանավեճի առաջին փուլին՝ վերջ տալով իր մասնակցության մասին շահարկումներին, հայտնում են լրատվամիջոցները։ Նա նշել է, որ իմաստ չի տեսնում այդ քննարկմանն իր մասնակցությանը, քանի որ, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, նա զգալիորեն առաջ է անցել կուսակցական մյուս թեկնածուներից։ Ըստ ավելի վաղ…

Read More
Մոսկվայի մարզում առավոտյան խոցվել է երկու անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մոսկվայի մարզում առավոտյան խոցվել է երկու անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության ուժերն այսօր առավոտյան մի քանի ժամվա տարբերությամբ խոցել են երկու անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ տուժածներ և ավերածություններ չկան: «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններն առավոտյան ընդհատել են աշխատանքը, սակայն ավելի ուշ որոշ սահմանափակումներով վերսկսել են թռիչքների ընդունումը։ Երկուշաբթի վաղ առավոտյան շահագործման սահմանափակումների…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են պաշտպանության նախարարությունից։  

Read More
Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի…

Read More
Զելենսկին աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Զելենսկին աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիա կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Կիևն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նա նշել է, որ դաշինքի բոլոր գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ բանակցություններում կոչ է արել աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Ես փաստարկներ եմ բերել Շվեդիայի օգտին ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեքստում նաև պարոն Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Մենք հետագայում…

Read More
Զելենսկին և Շվեդիայի վարչապետը պայմանավորվել են Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության մասին

Զելենսկին և Շվեդիայի վարչապետը պայմանավորվել են Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության և վերանորոգման վերաբերյալ: «Մենք խոսեցինք լրացուցիչ CV-90-ների մատակարարման մասին, բայց ցանկացած օգնություն չի կարող անվերջ լինել, ուստի ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի տարածքում CV-90-ի արտադրության տեղայնացման կարևոր քայլի համար»,- ասել…

Read More
Գոռ Ծառուկյանը հաստատել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը

Գոռ Ծառուկյանը հաստատել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը: «Ադրբեջանցի ահաբեկիչները հերթական անգամ թիրախավորել են Հայաստանում Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը: Անվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվորեն տարհանել են հյուրերին։ Այնուամենայնիվ, չնայած հարձակմանը՝ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել: Ինքնաթիռում եղել են այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են վարչապետի…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են փոխադարձ օդային հարվածների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են փոխադարձ օդային հարվածների համար

Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա հարձակում իրականացնելու համար: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է հրաձգային զենքերից։ «Ահաբեկչության հետևանքով օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել օդանավերի կայանատեղիում, որն օպերատիվ կերպով վերացրել են հրշեջ հաշվարկները»,- նշել են նախարարությունից, հավելել՝ վնասվել է մեկ ինքնաթիռ: Նշվում է, որ…

Read More
Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում. Bild

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում. Bild

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild-ը՝ վկայակոչելով հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանությունների միջև ծառայողական նամակագրությունը։ Պարբերականի տվյալով՝ նոր համաձայնագրի շրջանակում ռուսական հացահատիկը կմատակարարվի հիմնականում Աֆրիկայի աղքատ երկրներ։ Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ հովանավոր։ Նշվում է, որ…

Read More
ԼՂ նախագահը հանդիպել է Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

ԼՂ նախագահը հանդիպել է Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ: Նախագահը ներկայացրել է ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Read More