ԼՂ Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել` շտապօգնության անհասանելիության պատճառով

ԼՂ Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել` շտապօգնության անհասանելիության պատճառով

Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Այդ մասին ասված է ՄԻՊ հայտարարությունում։ Նշվում է, որ գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապօգնության անհասանելիության պատճառով։ Մանրամասները՝ ամբողջական հայտարարությունում։

Read More
Ավարտվեց Ախալցխայի Հոգևոր Տեսչության կողմից կազմակերպված մեկ շաբաթյա վրանային ճամբարը

Ավարտվեց Ախալցխայի Հոգևոր Տեսչության կողմից կազմակերպված մեկ շաբաթյա վրանային ճամբարը

Օգոստոսի 15-ին ավարտվեց Ախալցխայի Հոգևոր Տեսչության կողմից կազմակերպված մեկ շաբաթյա վրանային ճամբարը։ Մասնակից երեխաները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ախալցխայի և Բորջոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ` Հոգշ Տեր Հակոբ աբղ Սահակյանի նման բազմազբաղ օրերի համար։ Ճամբարի փակմանը ներկա էր նաև Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։  

Read More
Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

ԼՂ-ից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։   Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենք վերահսկելու են նրանց տեղաշարժը։ Բողոքի ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը խաղաղապահներին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։   Նա նշել է սննդամթերքի բացակայության՝ տոտալ կոլապսի վերաճելու վտանգի մասին, ինչը դեպի ցեղասպանություն տանող ճանապարհ է։  …

Read More
«Անցակետով» անցած անձինք ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնողներն էին. Գուրգեն Ներսիսյան

«Անցակետով» անցած անձինք ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնողներն էին. Գուրգեն Ներսիսյան

ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի երեկ տարածած տեղեկությանը, թե ՀՀ քաղաքացիներն անարգել անցնում են իրենց տեղադրած անցակետով։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է հետևյալը.   «Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի…

Read More
Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին: Այս մասին, «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, տեղեկանում…

Read More
Շվեդիան 314 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

Շվեդիան 314 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

Շվեդիայի կառավարությունը 314 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային՝ հայտնել է Թագավորության պաշտպանության նախարար Փալ Յոնսոնը։ Նրա խոսքով՝ օգնությունը հիմնականում կներառի նախկինում մատակարարված շվեդական տեխնիկայի համար նախատեսված զինամթերք։ 2022 թվականի փետրվարից Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 2,16 միլիարդ դոլարի աջակցություն, որից 1,67 միլիարդ դոլարը ռազմական օգնություն է։

Read More
Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցներն են․Կան

Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցներն են․Կան

«ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ երկխոսության միջոցով Կորեական թերակղզու խնդրի լուծման մասին հայտարարությունները դատարկ խոսակցություններ են»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովի ելույթում: Նախարարի խոսքով՝ Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սկիզբը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցների տիրապետումն է, «որոնք կարող են ճնշել ԱՄՆ-ի ագրեսիվ փորձերը»:

Read More
Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ Լեքսման

Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ Լեքսման

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։ «Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։ I…

Read More
Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյան

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին։ «Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին…

Read More
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի, ապաշրջափակման անհրաժեշտությունը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի, ապաշրջափակման անհրաժեշտությունը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային առավել արդիական օրակարգային հարցերի շուրջ։ Շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ լիցքաթափմանն ուղղված՝ ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի…

Read More
Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով օգոստոսի 20-ին կայցելի Բուդապեշտ՝ հայտնել են Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր: Կողմերը նախատեսում են քննարկել հունգարա-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը տեղի կունենա տարեվերջին Բուդապեշտում։ Վերջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Բուդապեշտ է…

Read More
Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի հոգևորականության գործերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի նկատմամբ՝ ֆինանսական շուկաներում մեքենայությունների մեղադրանքով։ Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Հոգևորական կոչում և աստիճան ունեցող՝ Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել հոգևորականության գործերով հատուկ դատախազությունում, որը…

Read More
Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի: Տեղական իշխանությունը զգուշացնում է, որ այդ թիվն առաջիկայում կարող է էականորեն աճել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հարյուրավոր քաղաքացիներ էլ դեռ անհետ կորած են համարվում, հազարավոր մարդիկ տարհանվել են: Ամենից շատ տուժել է Մաուի կղզու հյուսիսային հատվածը: Այնտեղ հրդեհները բռնկվել են օգոստոսի 9-ին։ Ուժեղ քամու պատճառով կրակը…

Read More
Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից երկրի տարածքի զանգվածային հրթիռակոծության մասին

Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից երկրի տարածքի զանգվածային հրթիռակոծության մասին

Ուկրաինայում վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը Կասպից ծովի շրջանից զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը։ Հաղորդվում է Դնեպրում, Զապորոժիեում, Խմելնիցկիում և Լվովում պայթյունների մասին։ Դնեպրի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ: Լվովի իշխանության տվյալով՝ ռուսական հրթիռներից մեկն ընկել է մանկապարտեզի բակ, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ:…

Read More
Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները մերժել են թուրքական կողմի խնդրանքը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։ Նշվում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով «հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության համար մեղադրվող մարդու արձանը կանգնեցնելու մտադրությունից»։

Read More
ԼՂ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին երեք նախագահների հետ

ԼՂ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին երեք նախագահների հետ

Օգոստոսի 15-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին երեք նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել  է  նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել…

Read More
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով: Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։ Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ «Կորեայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում և ակնկալում ենք փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում»,- ասված է գրառման մեջ:

Read More
ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան

ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան

Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Այս մասին Թվիթերի իր…

Read More
Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ

Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ

Մախաչկալա քաղաքի բենզալցակայաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տուժել է ավելի քան 100 քաղաքացի։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Դաղստանում սուգ է հայտարարվել: Տարածաշրջանային բուժհաստատություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու…

Read More
Հիմալայներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 29 մարդ

Հիմալայներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 29 մարդ

Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել, որոնց հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել հնդկական Հիմալայներում, հայտնում է Press Trust of India-ն: Հատկապես տուժել է Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգը, զոհերը հիմնականում տարածաշրջանի մայրաքաղաք Շիմլայում են: Սակայն մահվան դեպքերի մասին տեղեկություններ են ստացվում  նաև նահանգի տարբեր շրջաններից: Շիմլայում սողանքների տակ է հայտնվել երկու տաճար, որոնցից մեկում…

Read More
Ռումինիայում ծովային ականը պայթել է հայտնի հանգստավայրի նավամատույցում

Ռումինիայում ծովային ականը պայթել է հայտնի հանգստավայրի նավամատույցում

Ռումինիայի ծովափնյա Կոստինեշտ հանգստավայրի մոտ, ծովային ական է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի առավոտյան։ Տեղի փրկարարների խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Ռումինական լրատվամիջոցները նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հարվածից Կոստինեշտի «Ֆորում» հյուրանոցի դիմացի նավամատույցին։ Ժամանած փրկարարները մոտակայքում հայտնաբերել են երկրորդ ականը: Դեպքի վայր է ժամանել նաև Ռումինիայի ռազմածովային նավատորմի սակրավորների…

Read More
Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի

Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի

«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» հետ՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- նշված է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատան թվիթերյան հայերեն գրառման մեջ։    Ընդհանուր առմամբ, ըստ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության՝ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն:

Read More
ԱՄՆ-ը 200 մլն դոլարի նոր ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

ԱՄՆ-ը 200 մլն դոլարի նոր ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 200 մլն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին, հայտնել է գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Օգնության շրջանակում Վաշինգտոնը Կիևին զինամթերք կտրամադրի հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Patriot համալիրների, հրետանու համար, ինչպես նաև հակատանկային միջոցներ, ականազերծման սարքավորումներ, արկեր HIMARS հակահրթիռային կայանքների և Javelin տանկային համակարգերի համար: Օգոստոսի սկզբին Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն…

Read More
Պայթյուն Ստամբուլի նավաշինարանում

Պայթյուն Ստամբուլի նավաշինարանում

Ստամբուլի նավաշինարանում պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Թուզլա շրջանի նավաշինարանում, աշխատանքի ժամանակ, նավի թափոնների պահեստում գազի բռնկման հետևանքով: Մեկ բանվոր մահացել է, մեկը՝ թեթև վնասվածքներ ստացել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ պահպանության ստորաբաժանումներ ու փրկարարական խմբեր։

Read More
Հնդկաստանը որոշել է Ուկրաինային չհրավիրել Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին

Հնդկաստանը որոշել է Ուկրաինային չհրավիրել Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին

G20-ում Հնդկաստանի նախագահության հատուկ քարտուղար Միքթեշ Փարդեշին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան չկա G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում, որը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը։ Նրա խոսքը մեջբերում է RBC-ն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն գագաթնաժողով չեն հրավիրել: Հրավիրյալների ցուցակում ինը երկիր է՝ Բանգլադեշը, Ալժիրը, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդերլանդները, Օմանը և Սինգապուրը, Ուկրաինան չի ընդգրկվել այդ…

Read More
Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է, որը վերածվում է հումանիտար աղետի. Մհեր Մարգարյան

Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է, որը վերածվում է հումանիտար աղետի. Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը BBC Newshour ռադիոծրագրի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը մի քանի ամիս է՝ զգուշացնում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված տագնապալի իրավիճակի մասին, որը վերածվում է հումանիտար աղետի։ «Ութ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր…

Read More
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինը և ՀՀ դեսպան Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինը և ՀՀ դեսպան Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանգամանալից զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին՝ ներառյալ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանումն ու տնտեսական կապերի ամրապնդումը: Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի…

Read More
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի զինված ուժերի նոր հակահարձակմանը՝ 2024 թվականին. Wall Street Journal

Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի զինված ուժերի նոր հակահարձակմանը՝ 2024 թվականին. Wall Street Journal

Արևմտյան ռազմական ստրատեգներն ու քաղաքական գործիչներն արդեն սկսում են մտածել Ուկրաինայի նոր հակահարձակման մասին, որը կարող է սկսվել 2024 թվականի գարնանը, գրում է ամերիկյան Wall Street Journal (WSJ) պարբերականը։ Արևմուտքը հույս ուներ, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակահարձակումը կօգներ խաղաղ բանակցություններ սկսել մինչև ձմեռ, սակայն այժմ, փորձագետների կարծիքով, դրա հավանականությունը մեծ չէ, գրում Է WSJ-ը։…

Read More
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

Այն բանից հետո, երբ ադրբեջանցի լրագրող Թուրխան Քարիմովը հեռացվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի թղթակցի պաշտոնից, աշխատանքի ընդունվեց Մամեդշարիֆ Ալախբարովը, որը մեղադրվում է ադրբեջանական ռեժիմի քարոզչություն տարածելու համար, նշում  Blankspot կայքը։ Աղբյուրի համաձայն՝ վերջին 15 տարիներին նա աշխատել է որպես թղթակից և պրոդյուսեր ադրբեջանական ռեժիմի լրատվամիջոցներում, այդ թվում` CVC հեռուստաալիքում: Այնտեղ նա եղել է ֆիլմերի…

Read More