Ադրբեջանն առևանգված և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող ԼՂ ներկայացուցիչներից ցուցմունքները ստանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված և բանտերում պահվող ԼՂ նախկին ղեկավարների խնդրին: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները վերջերս տեսանյութեր են տարածում Ստեփանակերտից առևանգված և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասին։ Նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախկին և ներկա, ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներն են։…
