Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն

Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 61-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 9-ի դրությամբ:   Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։  Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6-ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ անջատումները կլինեն…

Read More
Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած բնակչությանը օգնելու համար Վրաստանի պետբյուջեից 1 մլն լարի է հատկացվել։ Հատկացված գումարը կուղղվի Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած քաղաքացիների համար դեղորայք, սնունդ, հագուստ, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր գնելու և առաքելուն Թուրքիա։ Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բաթումիի ու Թբիլիսիի բնակչությունը նույնպես մարդասիրական օգնություն է հավաքում։ Թուրքիայում փրկարարական աշխատանքները…

Read More
Չի հաջողվում վերականգնել ադրբեջանական նավթի արտահանումը
		10.02.2023 . Միջազգային

Չի հաջողվում վերականգնել ադրբեջանական նավթի արտահանումը 10.02.2023 . Միջազգային

Թուրքիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի մուտքը միջազգային շուկաներ արգելափակվել է վատ եղանակի պատճառով: Այն թույլ չի տալիս ստուգել տերմինալի ստորջրյա հատվածի վիճակը: Քանի որ Ջեյհան նավահանգստից վերսկսվել է իրաքյան նավթի մղումը տանկերներ, երեկ երեկոյան աշխատանքն է սկսել նաև Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը տեղեկացրել է գազատարի աշխատանքի վերականգնման…

Read More
Միրզոյանը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Միրզոյանը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:  Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ…

Read More
Փարիզը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

Փարիզը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: «ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։  Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում։

Read More
Դոնֆրիդ և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Դոնֆրիդ և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Read More
Պաշտպանության նախարարություն — Ջուանշեր Բուրճուլաձեն Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր |

Պաշտպանության նախարարություն — Ջուանշեր Բուրճուլաձեն Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր |

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ջուանշեր Բուրճուլաձեն ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հարցեր։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը մեծ նշանակություն են տալիս ԱՄՆ-ի…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		10.02.2023 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 10.02.2023 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն

Առաջիկա շաբաթները Ուկրաինայի համար որոշիչ կլինեն. Եվրամիությունը պետք է առավելագույն օգնություն ցուցաբերի Կիևին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միշելի խոսքով՝ այդ օգնությունը պետք է լինի և՛ ռազմական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր…

Read More
Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց

Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց

Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այս մասին նշված…

Read More
Զելենսկին ԵՄ երկրների ղեկավարներից ժամանակակից զինատեսակներ է խնդրել
		09.02.2023 . Միջազգային

Զելենսկին ԵՄ երկրների ղեկավարներից ժամանակակից զինատեսակներ է խնդրել 09.02.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարների հետ: ԵՄ գագաթնաժողովում Զելենսկին կոչ է արել Կիևին մարտական ինքնաթիռներ, ժամանակակից տանկեր, հեռահար հրթիռներ տրամադրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մատակարարումները սկսել, նախքան Ռուսաստանը կկարողանա վերադասավորել ուժերը նոր գրոհների համար: Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի…

Read More
Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան

Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է երկրաշարժից տուժած շրջան, հանդիպել Հայաստանից ժամանած փրկարարներին: «Հայկական փրկարարական խումբը շարունակում է Ադըյամանում փլուզված ևս մեկ շենքում երկրաշարժից տուժածների որոնման աշխատանքները: Մենք հույս ունենք գտնել ողջերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայաստանը որոնողափրկարարական խմբեր էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։

Read More
Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի…

Read More
Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver

Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver

EUօbserver-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Տոմաշ Պորեմբային, որը հանդես է գալիս Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների ընդլայման, ԵՄ կողմից ադրբեջանական գազի ներմուծման ծավալներն ավելացնելու օգտին։ Գործակալությունը նշել է, որ եվրապատգամավորը նախորդ տարի այցելել է Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, սակայն այդ մասին չի տեղեկացրել Եվրախորհրդարանի ռեգիստրում՝ նշելով, որ այցը մասնավոր է եղել։…

Read More
Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 60-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 8-ի դրությամբ:  Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:  Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո ամբողջությամբ դադարեցվելու…

Read More
Արտաքին գործերի նախարարություն — Թուրքիայում, աղետի գոտում պարզվել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների գտնվելու վայրը, նրանց վիճակը բավարար է, երկու քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են |

Արտաքին գործերի նախարարություն — Թուրքիայում, աղետի գոտում պարզվել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների գտնվելու վայրը, նրանց վիճակը բավարար է, երկու քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են |

Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից հետո Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատել աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնելու համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների իրավիճակը և գտնվելու վայրը պարզելու նպատակով դեսպանությունը մշտական ​​կապի մեջ է Թուրքիայի Հանրապետության արտակարգ իրավիճակների կենտրոնի (AFAD) հետ։ Նշենք, որ Թուրքիայում Վրաստանի դեսպանատան թեժ գծի…

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Նա հիշեցրել է, որ հունվարի 18-19-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնեցրել են հարցերի մեծ…

Read More
Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջոյի բնակիչները գյուղում առաջնային խնդիր են համարում ակումբի վթարային իրավիճակը։ 2023 թվականին աջակցություն գյուղին պետական ծրագրով հատկացված գումարը, որը կազմում է 16 000  լարի ուղղվելու է ակումբի շենքի վեարականգման աշխատանքներին։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հանդիպել է գյուղացիներին, տեղում ծանոթացել ակումբի վթարային իրավիճակին եւ խոստացել, որ քաղաքապետարնն էլ իր հերթին ակումբի բարեկարգման համար գումար…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ 7 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված ԲԿ-ներ

Կարմիր խաչի միջնորդությամբ 7 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված ԲԿ-ներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…

Read More
ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Դևիդ Վալադաոն և 61 այլ կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել շարունակվող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար: «Այսօր մենք միասնական ենք՝ Ադրբեջանին կոչ անելու՝…

Read More
Ադրբեջանի մամուլը կեղծիք է տարածում Լաչինի միջանցքի վերաբերյալ. Մարուքյան

Ադրբեջանի մամուլը կեղծիք է տարածում Լաչինի միջանցքի վերաբերյալ. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Այլ ելք չունենալով՝ Ադրբեջանի մամուլը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակվել արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցքի վրա։ Ադրբեջանը պետք է ապաարգելափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար։ Ձեր սուտը չի շեղելու միջազգային…

Read More
Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները. Բլինքեն

Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները. Բլինքեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական մատակարարումների շրջանակը փոխվում է, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները։ «Հակամարտության ընթացքը փոխվում է, փոխվում է նաև մեր ցուցաբերած աջակցությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին։…

Read More
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսվել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի: «Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ: Մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել…

Read More
Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Փաշինյան
		09.02.2023 . Արցախ

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Փաշինյան 09.02.2023 . Արցախ

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ հավատում է՝ այդ կամքն անկոտրում է: «Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առած հումանիտար ու բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և…

Read More
ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական, տնտեսական, հումանիտար օգնություն են տրամադրել Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական, տնտեսական, հումանիտար օգնություն են տրամադրել Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ տեսակի օգնություն են տրամադրել Ուկրաինային: Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ընդգծել՝ ՆԱՏՕ-ի առանցքային երկիրը՝ ԱՄՆ-ը, անփոխարինելի դեր ունի այդ ջանքերում։ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ավարտել պատերազմը՝…

Read More
Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և ելույթ ունեցել խորհրդարանում

Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և ելույթ ունեցել խորհրդարանում

Կիևը բոլոր ուժերը կներդնի հասնելու արևմտյան դաշնակիցներից ժամանակակից կործանիչների մատակարարմանը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքում, օրենսդիր մարմնի երկու պալատների՝ Համայնքների պալատի և Լորդերի պալատի անդամների առջև։ «Մենք կանենք հնարավոր և անհնարին ամեն բան, որպեսզի աշխարհը մեզ մատակարարի ժամանակակից ինքնաթիռներ՝ մեզ պաշտպանող օդաչուներին ուժ տալու համար»,-…

Read More
Զելենսկին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ ժամանել է Մեծ Բրիտանիա

Զելենսկին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ ժամանել է Մեծ Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի անսպասելի այցով ժամանել է Լոնդոն։ Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Զելենսկուն տեղափոխել է Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան, որտեղ նրան անձամբ դիմավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը, հայտնում է BBC-ն։ Զելենսկու այցի մասին լուրն անակնկալ էր տեղի խորհրդարանականների համար: Լոնդոնում ուկրաինացի ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության, պատգամավորների, քաղաքական գործիչների,…

Read More
Սիրիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մյուս երկրներին՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար

Սիրիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մյուս երկրներին՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար

Սիրիան երախտագիտություն է հայտնում մի շարք երկրների, որոնք երկրաշարժից հետո օգնություն են ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Այս մասին չորեքշաբթի Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը, ներկայացնում է Al Ekhbariya հեռուստաալիքը։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի ժողովրդին աջակցելու…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել են Եվրախորհրդարանում քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջները

Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել են Եվրախորհրդարանում քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ և ընդգծել երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Խորվաթիայի…

Read More
Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը

Ֆրանսիայում երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը կենսաթոշակային փոփոխությունների դեմ, գրում է Euronews-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 800.000 քաղաքացի է մասնակցել ցույցերին Փարիզի և Ֆրանսիայի մի շարք այլ բնակավայրերում: Մինչդեռ արհմիությունների ամենամեծ ասոցիացիան՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան, հայտարարում է 2 միլիոն ցուցարարի մասին, որից 400.000-ը՝ Փարիզում։ Կոնֆեդերացիայի բնորոշմամբ՝ նրանք փողոց են դուրս եկել իրենց սոցիալական…

Read More