Բլինքենը՝ ԱՄՆ զենքով ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու մասին

Բլինքենը՝ ԱՄՆ զենքով ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին և հարձակվում: Էնթոնի Բլինքենը նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կամուրջ կդառնա Դաշինքին Կիևի անդամակցությունն արագացնելու համար: Ուկրաինայի նախագահի խոսնակն, իր հերթին, հայտարարել է,…

Read More
Ո՞վ կունենա արտոնություններ Ախալցխայում քաղաքային տրանսպորտով ճանապարհորդելիս

Ո՞վ կունենա արտոնություններ Ախալցխայում քաղաքային տրանսպորտով ճանապարհորդելիս

Քաղաքում երթևեկության համար՝ 50 թեթրի, գյուղերում՝ 1 լարի և սոցիալական տարբեր խմբերի համար արտոնություններ։ Ախալցխայի քաղաքապետարանը որոշել է նոր տրանսպորտով ճանապարհորդելու ուղեվարձը, թեև դեռ հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն 14 ավտոբուսները դեպի քաղաքապետարանի գյուղեր։ Սակրեբուլոյի նիստում քննարկվել և աջակցել են սակագները։ Սակրեբուլոյի որոշմամբ՝ ծանր հաշմանդամները, տեսողության խնդիր ունեցող հաշմանդամները, պատերազմի հաշմանդամները և անչափահաս հաշմանդամները կարող…

Read More
Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են աջակցել Անկարայի այն տեսակետին, որ Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական լուծում է պահանջում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստից հետո թուրք լրագրողների հետ զրույցում: «Մինչ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են ռազմական ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերը, Թուրքիան…

Read More
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն

Ռուսաստանի տարածքում գերմանական զենքի օգտագործման թույլտվությունը վերաբերում է, մասնավորապես, Խարկովի շուրջ պաշտպանական մարտերին՝ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նա նաև հաստատել է, որ այժմ քննարկվում է 100 կմ-ից ավելի հեռահարությամբ զենքի հարվածների թույլտվության հարցը, սակայն, նախարարի խոսքով, նման որոշում դեռևս չկա: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Բեռլինը Կիևին կտրամադրի լրացուցիչ…

Read More
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը
		31.05.2024 . Տարածաշրջան

Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը 31.05.2024 . Տարածաշրջան

Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան…

Read More
Ուկրաինան պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին. Զելենսկի
		31.05.2024 . Միջազգային

Ուկրաինան պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին. Զելենսկի 31.05.2024 . Միջազգային

Ուկրաինան Վաշինգտոնից թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը: The Guardian-ի հետ զրույցում Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած  զենքի սահմանափակ կիրառման մասին։ «Սա զգալիորեն կուժեղացնի Ուկրաինայի սահմանը զանգվածաբար հատելու՝ ռուսական ուժերի փորձերին դիմակայելու…

Read More
ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում Ուկրաինայում պատերազմին. Օրբան

ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում Ուկրաինայում պատերազմին. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայում պատերազմին ավելի ակտիվ ներգրավվելու ՆԱՏՕ-ի ծրագրերը համեմատել է  հրդեհը հրանետի օգնությամբ մարելու փորձի հետ: Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որի առանցքում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման քննարկումն է, Օրբանը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում պատերազմին՝ փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր՝ ժամանակն…

Read More
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը. Ամիրբեկով
		31.05.2024 . Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը. Ամիրբեկով 31.05.2024 . Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, հուսով ենք, որ դեռևս չկարգավորված հարցերը կլուծվեն մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Հիմա մենք մոտ ենք խաղաղությանը։ Հույս ունենք, որ շատ շուտով կլուծվեն մնացած հարցերը», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար միջնորդություն է պարտադրում. Բելոուսով

Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար միջնորդություն է պարտադրում. Բելոուսով

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց որդեգրած ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: «Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները. ԱՄՆ պետքարտուղարություն

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում քննարկում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակում։   ԱՄՆ պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենի և Ֆիդանի օրակարգում են եղել Գազայի հատվածում հրադադարի հասնելու, գերիներին վերադարձնելու, տարածաշրջան մարդասիրական աջակցության ավելացման ջանքերը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները:

Read More
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող…

Read More
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ’Սալիվան
		31.05.2024 . Միջազգային

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ’Սալիվան 31.05.2024 . Միջազգային

Պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ’Սալիվանը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը հունիսի կեսերին: «Ես միանգամայն վստահ եմ, որ այն կհամաձայնեցվի հունիսին: Հուսով եմ՝ հունիսի կեսերին» – ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ նոր փաթեթի շրջանակում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ ծովի հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ ստվերային նավատորմի խնդիրը: Օ’Սալիվանը հիշեցրել…

Read More
Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Երդվյալ ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել Թրամփի գործով՝ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեղադրանքի 34 դրվագներով։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին, սակայն, ըստ Washington Post-ի փորձագետների, այն դժվար թե բանտարկություն լինի։ Ամենայն հավանականությամբ, կընտրվի պայմանական պատիժ, ինչը նշանակում է, որ Թրամփը երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու համար իշխանություններից թույլտվության կարիք կունենա։ Թրամփին կարող են նաև տուգանել, բայց նա…

Read More
ՌԴ տարածքի նկատմամբ ամերիկյան զենքի կիրառումը չենք խրախուսում․ Պենտագոն
		31.05.2024 . Միջազգային

ՌԴ տարածքի նկատմամբ ամերիկյան զենքի կիրառումը չենք խրախուսում․ Պենտագոն 31.05.2024 . Միջազգային

Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի կողմից ամերիկյան զենքի կիրառման հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել․ «ՌԴ տարածքի նկատմամբ այդ զենքի կիրառումը չենք խրախուսում»։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում

Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում

Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում պայթյուններ են եղել: Reuters գործակալության տվյալով՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պահանջին՝ Իսրայելական ուժերը շարունակել են Ռաֆահի տեղահանվածների ճամբարի տարածքում զորաշարժերը: Օրերս ճամբարը ենթարկվել էր հրթիռակոծության, ինչի հետևանքով խաղաղ պաղեստինցիներ էին զոհվել: Ռազմական գործողություններ են նաև Ջաբալիա քաղաքում: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում…

Read More