ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և…

Read More
Ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին․ Լեքսման

Ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին․ Լեքսման

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին ԵՄ խորհրդի որոշումները։ «Վերջապես Խորհուրդն իմաստուն և ռազմավարական որոշումներ կայացրեց: Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին»,- նշել է Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում։ Some wise and strategic…

Read More
Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար

Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար։ Associated Press գործակալության տվյալով՝ Հարիսը ստացել է 2538 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը, ինչը զգալիորեն գերազանցել է առաջադրման համար անհրաժեշտ 1976 ձայնը: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտարարել է, որ նախագահի թեկնածուն կառաջադրվի մինչև օգոստոսի 7-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել…

Read More
Լատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին

Լատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին

Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ «Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան կստեղծեն Կասպից-Սև ծով տրանսպորտային երթուղի։ Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերին՝ Բուխարեստում, հաղորդում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ծրագրի գաղափարը Ռումինիայի կողմից բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականի հուլիսին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով դրա իրականացումը հետաձգվել էր։ Նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Բուլղարիան և Ուկրաինան։

Read More
ԵՄ որոշումներն  աջակցում են Հայաստանին, որն ընտրել է բարեփոխումների ուղին․ ԵՄ-ում Չեխիայի պատվիրակություն

ԵՄ որոշումներն աջակցում են Հայաստանին, որն ընտրել է բարեփոխումների ուղին․ ԵՄ-ում Չեխիայի պատվիրակություն

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնել է Խաղաղության Եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցություն ցուցաբերել Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն։ Այդ մասին հաղորդում է ԵՄ-ում Չեխիայի պատվիրակությունը։ «Այս կարևոր որոշումներն աջակցում են երկրին, որը, չնայած ՌԴ ճնշմանը, ընտրել է բարեփոխումների ու ժողովրդավարության ուղին»,- հայտարարել է պատվիրակությունը։

Read More
Մակրոնը օլիմպիական խաղերի ժամանակ «հրադադար» է առաջարկել քաղաքական կուսակցություններին

Մակրոնը օլիմպիական խաղերի ժամանակ «հրադադար» է առաջարկել քաղաքական կուսակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օլիմպիական խաղերի ժամանակ կողմերին «քաղաքական հրադադար» է առաջարկել՝ նշելով, որ այս պահին ուշադրությունը պետք է կենտրոնացնել սպորտի վրա, ոչ թե քաղաքականության։ Նախագահը նշել է, որ հունիսին Ազգային ժողովի լուծարումը բացասաբար չի ազդել խաղերի վրա, ինչի համար իրեն ավելի վաղ մեղադրել էին ընդդիմությունն ու քաղաքապետարանը: «Սա «հրադադարի» մի տեսակ է»,- ասել է…

Read More
Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարներն այսօր քննարկել են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հարցը՝ տալով դրական եզրակացություն: Այդ մասին նշված է խորհրդի տարածած հաղորդագրությունում: «Եվրոպական Խորհուրդը ողջունում է Հանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկխոսության փուլերում, այդ թվում՝ չափանիշների սահմանման և դրանց իրականացման գնահատման գործընթացում, Խորհրդին և անդամ…

Read More
Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև…

Read More
Եվրոպական խորհրդի նորընտիր ղեկավարը եվրոպական մայրաքաղաքներով շրջագայությունը սկսել է Հռոմից

Եվրոպական խորհրդի նորընտիր ղեկավարը եվրոպական մայրաքաղաքներով շրջագայությունը սկսել է Հռոմից

ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի ապագա ղեկավար Անտոնիու Կոշտան ժամանել է Իտալիա՝ բանակցելու վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ: ԵՄ անդամ երկրների 27 առաջնորդներից նա միակն է եղել, որը դեմ է քվեարկել Կոշտայի նշանակմանը: Չնայած դրան՝ Պորտուգալիայի նախկին վարչապետ սոցիալիստն իր «շնորհանդես-շրջագայությունը» եվրոպական մայրաքաղաքներով որոշել է սկսել Հռոմից և հայտարարել է, որ իր աշխատանքում հաշվի է առնելու նաև…

Read More
Հարյուրավոր ցուցարարներ Իսրայելի վարչապետին կոչ են արել չմեկնել ԱՄՆ

Հարյուրավոր ցուցարարներ Իսրայելի վարչապետին կոչ են արել չմեկնել ԱՄՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել։ Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz թերթը։ Ցուցարարները վարչապետին կոչ են արել չմեկնել Վաշինգտոն, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։ Հաղորդվում է, որ ցուցարարների…

Read More
Իսրայելը հրահանգել է տարհանել Գազայի հատվածի հումանիտար գոտին

Իսրայելը հրահանգել է տարհանել Գազայի հատվածի հումանիտար գոտին

ՀԱՄԱՍ-ի դեմ ինտենսիվ գործողության վերսկսման նախաշեմին Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին հրամայել են լքել Գազայի հատվածի հումանիտար գոտին, որտեղ նրանք պատսպարվում են ռազմական գործողություններից: Իսրայելը հայտարարել է, որ ծրագրում է գործողություն սկսել զինյալների դեմ, որոնք հաստատվել են այդ տարածքում և այն օգտագործում են հրեական պետության ուղղությամբ հրթիռներ արձակելու համար: Ամսվա սկզբին Իսրայելը հայտարարել էր, որ մոտ մեկ…

Read More
ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը. Հաջիզադե

ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը. Հաջիզադե

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանին ռազմական աջակցության մասին ԵՄ որոշմանը: Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության մասին հարցին, ասել է. «Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր է ու ծառայում է…

Read More
Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի զինված ուժերին աջակցելու առաջին օգնությանը

Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի զինված ուժերին աջակցելու առաջին օգնությանը

Եվրամիության խորհուրդը հաստատել է 10 միլիոն եվրոյի օգնությունը Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ «Առաջին անգամ Եվրամիությունը որոշեց աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Այս աջակցության նպատակն է ուժեղացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և բարելավել քաղաքացիական բնակչության պաշտպանվածությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների ժամանակ։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և…

Read More
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը կայացրած «պատմական որոշումների» համար։ «Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով ընդունված պատմական որոշումները՝ Եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության հատկացման և վիզային ռեժիմի ազատականացման…

Read More
Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային. Գաբրիելիուս Լանդսբերգիս

Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային. Գաբրիելիուս Լանդսբերգիս

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ԵՄ-ի հետ կապերի հարցում: «Լավ լուր՝ այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել և՛ երկխոսությունը առանց վիզայի ռեժիմի շուրջ, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը Հայաստանին։ Լիտվան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,- գրել է Լանդսբերգիսը X-ի…

Read More
Ռոստովի շրջանը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Ռոստովի շրջանը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Եվրոպական խորհուրդը ևս 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Կառույցից հայտնել են՝ Ռուսաստանի անօրինական գործողությունները շարունակում են ոտնահարել ուժի կիրառման արգելքը, ինչը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում է: Նշվում է, որ Եվրամիությունն անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Մոսկվայի դեմ: Միջազգային նորությունները՝ տեսանյութում:

Read More
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։ «Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Հաջիևը։ Նա շեշտել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է:…

Read More
Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի անձնակազմին

Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի անձնակազմին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՄԶԳ-ի առաքելության տեղացի աշխատակիցների հետ՝ տեղում ծանոթանալու իրադրությանը: «Ես միշտ ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ անմիջապես ՄԶԳ-ի մեր տեղացի աշխատակիցներից, որոնք բոլորից լավ գիտեն իրենց համայնքների, երկրի և տարածաշրջանի վրա ազդող խնդիրները: Շնորհակալ եմ, որ վերջերս կատարած իմ այցի ընթացքում կարողացա շփվել ՄԶԳ-ի…

Read More
Կիևը հարևաններից էլեկտրաէներգիա է խնդրել

Կիևը հարևաններից էլեկտրաէներգիա է խնդրել

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է գեներացնող հզորությունների կեսի կորստի մասին։ Էլեկտրաէներգիայի շտապ ներմուծման համար Կիևը դիմել է Ռումինիային, Սլովակիային, Լեհաստանին և Հունգարիային։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: Նշված երկրներից նախատեսվում է ներկրել օրական 25682 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախարարությունը հայտնել է, որ սպառողներին էլեկտրաէներգիայով ապահովելու լուրջ դժվարություններ են նկատվում հատկապես Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման…

Read More
Բայդենի շտաբը «Հարիսը՝ նախագահ» վերանվանվելուց հետո ռեկորդային նվիրատվություններ է ստացել

Բայդենի շտաբը «Հարիսը՝ նախագահ» վերանվանվելուց հետո ռեկորդային նվիրատվություններ է ստացել

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը քարոզարշավից նրա՝ դուրս գալու մասին հայտարարությունից հետո արդեն վերանվանվել է «Հարիսը՝ նախագահ» և ընդամենը 24 ժամում հավաքել է 55 միլիոն դոլար նվիրատվություն, ինչը ռեկորդային է վերջին 4 տարվա ընթացքում։ Մի շարք դեմոկրատ սենատորներ աջակցություն են հայտնել Հարիսին: Բայց, ըստ ԶԼՄ-ների, դա չի նշանակում, որ նա ավտոմատ կերպով կպայքարի Դոնալդ…

Read More
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին մինչև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքումը համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիևը կարծիք է հայտնել, թե դա կարող է տեղի ունենալ մինչև Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը։ «Այդ սկզբունքների շուրջ համաձայնությունը կարող է հիմք դնել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների համար»,- նշել է պաշտոնյան,…

Read More
Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում  Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն այսօր ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ: «ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնելու վերաբերյալ։ Այս որոշման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը:…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են մի շարք շրջաններին ռուսական նոր հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են մի շարք շրջաններին ռուսական նոր հարվածների մասին

Ռուսաստանը պնդում է, որ իր զորքերը գրավել են արևելյան Ուկրաինայի մերձճակատային երկու գյուղ: Խոսքը Լուգանսկի շրջանի Անդրեևկայի և Խարկովի մարզի Պեսչանիի մասին է, որոնք գտնվում են միմյանցից մոտավորապես 15 կմ հեռու: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ուժեղացնել զենքի հեռահարությունը՝ ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար: Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ երկրի 10…

Read More
Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի հանձնառությունը. Փաշինյանը՝ Շիմոնիտեին

Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի հանձնառությունը. Փաշինյանը՝ Շիմոնիտեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի…

Read More
Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է…

Read More
Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Ֆրանսիայի իշխանությունները մերժել են մի քանի տասնյակ օտարերկրացու մուտքը Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին՝ լրտեսության պատճառաբանությամբ: Արգելքը վերաբերում է մոտ հարյուր մարդու Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից, Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում ասել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Նա պարզաբանել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք ցանկանում էին…

Read More
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Read More
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը

Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը

Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ», հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը։ Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտրարշավից: Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ- խմբ.) հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել…

Read More
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի կապակցությամբ Անո Իլուպոլիում գտնվող Եղիա մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված պատարագին։  Այս մասին դեսպանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Մեծ պատիվ էր մասնակցել այս արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների…

Read More