Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ

Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Բելգիայի ժողովրդին և կառավարությանը Ազգային տոնի առթիվ: Գրառման մեջ ասվում է. «Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ»: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև վստահելի գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ կապերն ավելի ամուր դարձնելու ընդհանուր տեսլականի վրա»:  

Read More
Հութիները նախազգուշացրել են՝ իսրայելական հարվածներն անպատասխան չեն մնա

Հութիները նախազգուշացրել են՝ իսրայելական հարվածներն անպատասխան չեն մնա

Հութիները նախազգուշացրել են, որ Եմենի Հոդեյդա քաղաքի վրա իսրայելական օդային հարվածներն «առանց թշնամուն ուղղված արդյունավետ պատասխանի» չեն մնա, հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական…

Read More
Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին

Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին

Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները: Լրատվամիջոցների տվյալով՝ իսրայելական հարձակման թիրախում են հայտնվել Հոդեյդա նավահանգստային քաղաքում գտնվող վառելիքի և սպառազինության պահեստները: Նշվում է, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Read More
Բելառուսում Գերմանիայի քաղաքացին դատապարտվել է մահապատժի

Բելառուսում Գերմանիայի քաղաքացին դատապարտվել է մահապատժի

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսում Գերմանիայի քաղաքացին դատապարտվել է մահապատժի: Reuters-ի տվյալով՝ Գերմանիայի իշխանությունները քննարկում են նրա ճակատագրի հարցը Բելառուսի իշխանությունների հետ: Գերմանիայի ԱԳՆ-ն չի հայտնել իր քաղաքացու անունը։ Ավելի վաղ բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերը Բելառուսում մահապատժի Է դատապարտվել ահաբեկչության և վարձկանության…

Read More
Խաղաղության պայմանագրի 80-90 տոկոսը համաձայնեցված է. Ալիև

Խաղաղության պայմանագրի 80-90 տոկոսը համաձայնեցված է. Ալիև

Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին, նշել, որ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց կա, և տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ չկարգավորված հարցեր կան: Նախ, որոշ առաջարկների Հայաստանը չի համաձայնում. խոսքը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության մեջ ադրբեջանական կողմի համար խնդրահարույց դրույթներին: «Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է…

Read More
Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են. Ալիև

Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են. Ալիև

Ականատեսն ենք Հարավային Կովկասում պատմական փոփոխությունների՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը նշել է, թե ավանդական դաշինքները թուլացել են, ի հայտ են եկել գործակցության նոր ձևաչափեր։   «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Բավական է, որքան հակամարտություններ և առճակատումներ եղան»,- հավելել է նա:   Ալիևն անդրադարձել է Բաքու-Մոսկվա հարաբերություններին, ընդգծել՝ արդեն…

Read More
Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում. Politico

Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում. Politico

Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում ռուսական նավթի մատակարարման հարցում Ուկրաինայի կոշտ դիրքորոշման պատճառով՝ գրել է Politico-ն: Պարբերականը նշել է, որ հունիսին Կիևը պատժամիջոցներ է սահմանել «Լուկօյլ» ընկերության դեմ և արգելել իր տարածքով նավթի տարանցումը Կենտրոնական Եվրոպա: Հաղորդվում է, որ դրա պատճառով մոտ ժամանակներս Հունգարիան կարող է բախվել էներգակիրների գների աճի և էլեկտրաէներգիայի պակասի, քանի որ…

Read More
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային…

Read More
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ. Սալիվան

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշվում է, որ թիրախում կարող են հայտնվել նաև բանկեր: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ «Կարծում ենք, որ Չինաստանը պետք է կանգ առնի, քանի որ դա դուրս…

Read More
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ

Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF — HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ: Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջոցառումներին և ցուցահանդեսներին։ ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022 թ․ նոյեմբերի 18-20-ը Սալոնիկում կայացած…

Read More
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է: Էնթոնի Բլինքենի խոսքով՝ բանակցողներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: «Կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, զբաղվում ենք այդ հարցով»,- շեշտել է դիվանագետը: Նա հավելել է, որ ուշադրության կենտրոնում է ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց վերադարձի հարցը: «Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ կողմերը…

Read More
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ

Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF — HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ: Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջոցառումներին և ցուցահանդեսներին։ ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022 թ․ նոյեմբերի 18-20-ը Սալոնիկում կայացած…

Read More
Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ: «Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված է Բելառուսի ամբողջ նորագույն պատմությունը, որը նշանավորվում է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական ու տնտեսական ոլորտներում նշանակալի հաջողություններով: Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ ձեզ են վստահել պետական բարձրագույն պաշտոնը, ինչը, անկասկած, վկայում է հայրենակիցների շրջանում ձեր…

Read More
2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի Հարավային Կովկասի համար. Շոլց

2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի Հարավային Կովկասի համար. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։ «Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն…

Read More
Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Հունգարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Սիյարտոն քննադատել է Թբիլիսիի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը: «ԵՄ-ն պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել միությանը, իսկ ռազմատենչ քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանում կա…

Read More
Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի պատմական ճշմարտությունը․ Նեթանյահու

Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի պատմական ճշմարտությունը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է դադարեցնել Պաղեստինի տարածքներում բնակեցման քաղաքականությունը: «Հրեա ժողովուրդը չի գրավում իր հողը՝ ո՛չ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմը, ո՛չ էլ մեր նախնիների ժառանգությունը Հրեաստանում և Սամարիայում: Հաագայում ընդունված ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը կասկածի տակ…

Read More
Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնում է Հունգարիա։ Այցի շրջանակում նախատեսվում է միջկառավարական համաձայնագրի ստորագրում՝ ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին: Ավելի վաղ Դարչիաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Լոնդոնում մասնակցել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Վրաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Թբիլիսին փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունը և…

Read More
Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների…

Read More
Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Քիր Սթարմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, մասնավորապես՝ իրավիճակը ռազմաճակատում:  Այնուհետև Զելենսկու և Սթարմերի ներկայությամբ Ուկրաինայի պաշտպանունակությանը վարկային աջակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթով նախատեսվում է օգնություն տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի, զինամթերքի վերանորոգման և մասնակի արտադրության ոլորտում։ Լոնդոնը և…

Read More
Մարագոսը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

Մարագոսը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձել է ուսումնամարզական ինքնաթիռի վթարին։ «Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մարագոսը։

Read More
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանն իրանական SNN գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Իսլամական Հանրապետության հարաբերություններին: Մեհդի Սոբհանին շեշտել է՝ Հայաստանն Իրանի անմիջական հարևան է, և չնայած երկու երկրի միջև սահմանն ամենակարճն է, այնուհանդերձ, ամենահուսալին է և կոչվում է «հույսի սահման»: «Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»,- նշել…

Read More
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհն ուժեղ քամու հետևանքով հասել է բնակելի տարածքներ, այն մարելու համար ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ներգրավվել, մի շարք քաղաքացիներ տարհանվել են՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ հրդեհի 40-ից ավելի օջախ մեկուսացվել է: Կրակի բռնկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հրդեհների պատճառով օդանավակայանների աշխատանքում խափանումներ են…

Read More
Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի շուրջ։ «Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տիրող իրադրության վերաբերող մի շարք հրատապ հարցեր: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում: Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականը հավաքական Արևմուտքի՝…

Read More
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Յաել Բրոն-Պիվեն։ Նա քվեարկության երրորդ փուլում ստացել է 220 պատգամավորի աջակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայից 74-ամյա Անդրե Շասենը՝ 207 ձայնով: Երրորդը աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախկին փոխխոսնակ Սեբաստիեն Շենյուն է՝ 141 ձայնով: «Մենք տեսանք, որ…

Read More
Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Օրերս կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարողներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ Լսումներն անցկացվեցին Ախալքալաքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գրասենյակում և Նինոծմինդայում՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում։ Նախագծի ժյուրիի անդմաներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի…

Read More
Ախալքալաքում մեկ անձ բերման  է ենթարկվել

Ախալքալաքում մեկ անձ բերման է ենթարկվել

Ախալքալաքում մեկ անձի տան խուզարկության արդյունքում առգրավվել է 2 ապօրինի փամփուշտ և 96 պարկուճ, մեկ անձ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, հայտնում է ՆԳՆ-ն։ Նույն աղբյուրի համաձայն՝ Թբիլիսիում և շրջաններում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զենքի ապօրինի առգրավման արդյունքում ձերբակալվել է 9 մարդ։ Նախաքննությունն իրականացվում է «Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը»…

Read More
Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Օլաֆ Շոլցը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Շոլց-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպման կարևորությունը։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքները: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է,…

Read More
Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Read More
Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ում Հելսինկիի առաջիկա նախագահությունը: «Ի թիվս այլ թեմաների՝ մենք քննարկեցինք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը X-ի իր միկրոբլոգում: Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքել է Մեծ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ հայտարարություններին։ Այխան Հաջիզադեն կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող, կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու փորձի ևս մեկ վառ օրինակ է։ Ադրբեջանի ԱԳՆ…

Read More