ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին պաշտպանվել Իրանից առկա սպառնալիքներից․ Բայդեն

ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին պաշտպանվել Իրանից առկա սպառնալիքներից․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իսրայելին՝ «պաշտպանվելու Իրանից առկա բոլոր սպառնալիքներից»։ Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։

Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ Իրանում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը․ Իրանը հետաքննություն է սկսել։