
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելել է իր զինծառայողներին օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց՝ Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի անվտանգության ծառայությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԻՀՊԿ-ը լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ստուգելու բոլոր սարքավորումները: Ըստ աղբյուրի՝ սարքերի մեծ մասը կա՛մ ինքնաշեն է եղել, կա՛մ ներմուծվել է…