
Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով
Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Վրաստանի տնտեսությունում 2024 թվականի հունվար-հունիսին կազմել են 768,6 մլն դոլար, տարեկան կտրվածքով այն կրճատվել է 34 տոկոսով՝ հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2023 թվականին Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել էին 24%-ով՝ մինչև 1,6 մլրդ դոլար: Երկրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ը կազմել է 574,3 մլն դոլար, ներառյալ վերաներդրումները՝…